Բաժիններ՝

Հզոր երկրաշարժ Թայվանի հյուսիսարևելյան ծովափի մոտ

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի հյուսիսարեւելյան ծովափի մոտ: Դրա մագնիտուդը, ըստ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության գնահատումների՝ կազմել է 7,2 բալ:

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Ցզիլուն նավահանգստային քաղաքից 73 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում էր 271,3 կիլոմետր խորության վրա, ծովի տակ:

Տարերքի հարվածներն ամենից ուժեղ են զգացել Իլանի, Խուալյանի եւ Նանտոուի գավառների բնակիչները: Երեքբալանոց տատանումներ է գրանցվել նաեւ Թայվանի Թայբեյ վարչական կենտրոնում: Զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի սպառնալիքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս