
Քամուց վնասվել է կաթսայատան տանիքը

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոից կաթսայատան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է կաթսայատան տանիքի (23 քմ) աջակողմյան հատվածը (մոտ 5 քմ):
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և քաղաքաշինության վարչության պետերին և ՃԿԱԿ-ում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: