Հայտնի է Եվրո-2020-ի անցկացման ձևաչափը
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրո-2020-ի անցկացման ձևաչափը և մրցաշարի խաղերի տեղաբաշխումը`ըստ քաղաքների: Մրցաշարի 2 կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը տեղի կունենան Լոնդոնի «Ուելբլի» մարզադաշտում:
Խմբային մրցաշարի 3-ական հանդիպում և մեկական քառորդ եզրափակիչ տեղի կունենա հետևյալ քաղաքներում և ստադիոններում.
Բաքու` Ադրբեջան «Օլիմպիական» մարզադաշտ
Մյունխեն` Գերմանիա «Արենա Մյունխեն» մարզադաշտ
Հռոմ` Իտալիա «Օլիմպիկո» մարզադաշտ
Սանկտ Պետերբուրգ` Ռուսաստան «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտ:
Խմբային մրցաշարի 3-ական հանդիպում և մեկական 1/8 եզրափակիչ տեղի կունենա հետևյալ քաղաքներում.
Ամստերդամ`Հոլանդիա «Ամստերդամ Արենա» մարզադաշտ
Բիլբաո, Իսպանիա «ՍանՄամես» մարզադաշտ
Բրյուսել, Բելգիա «Եվրոսթեդիում» մարզադաշտ
Բուխարեստ, Ռումինիա` «Նացիոնալե» մարզադաշտ
Բուդապեշտ, Հունգարիա` «Ֆերենց Պուշկաշ» մարզադաշտ
Կոպենհագեն, Դանիա` «Պարկեն» մարզադաշտ
Դուբլին, Իռլանդիա` «Դուբլին Պարկ» մարզադաշտ
Գլազգո`Շոտլանդիա` «Հեմփթոն Պարկ» մարզադաշտ:
Եվրո-2020-ին կմասնակցեն 24 ազգային հավաքականներ: Ազգային հավաքականները կբաժանվեն 10 խմբերի, որոնցում առաջին և 2-րդ տեղ գրաված թիմերը կստանան եվրոյին մասնակցելու իրավունք: Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2019 թվականի մարտից և կտևի մինչև նոյեմբերը: Մյուս 4 մասնակիցները ի հայտ կգան ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպվող նոր մրցաշարի` «Ազգերի Լիգա»-ի անցկացման շնորհիվ: Մրցաշարի որոշիչ անցումային խաղերը տեղի կունենան 2020-ի մարտին: