Բաժիններ՝

France Football-ը կհանձնի «Ոսկե գնդակը» լրագրողների քվեարկությունից հետո

Ֆրանսիական պարբերականը հրապարակել է նոր կանոնները՝ ՖԻՖԱ-ի համագործակցությունը դադարեցնելուց հետո:

France Football-ը վերադարձել է մրցանակի հանձնման հին ձևաչափին. հաղթողը կորոշվի մարզական լրագրողների քվեարկությամբ: Պարբերականը հրաժարվել է նաև եզրափակչի լավագույն եռյակից. հաղթողը կորոշվի մեկ քվեարկության արդյունքներով:

Հաղթողը և ֆուտբոլիստների ամբողջական վարկանիշը կհայտարարվի մինչև 2016թ. վերջը:

Լրագիրը որոշել է լավագույն ֆուտբոլիստին 1956-ից մինչև 2009 թվականները՝ լրագրողների քվեարկության ճանապարհով:

2010 թվականից այդ հարցով զբաղվել է ՖԻՖԱ-ն: Կազմակերպության որոշմամբ հաղթողն ընտրվում էր բոլոր երկրների գլխավոր մարզիչների և ավագների քվեարկության ճանապարհով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս