«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է խմբավորման Amaq լրատվական գործակալությունը:
Բեռլինում Թուրքիայի դեսպանության առջև Եվրոպայի թուրք լրագրողների միությունը բողոքի ցույց է իրականացրել` իրենց բողոքը հայտնելով Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականաված գործողությունների առնչությամբ:
Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ գործունեություն: Արցախի նախագահը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսային շրջաններում հարձակում է իրականացրել Թուրքիայի զինված ուժերի վրա, որտեղ վերջիններս իրականացնում են «Եփրատի վահան» գործողությունը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախ:
Աշտարակում տեղի ունեցած դանակահարությունների հետքերով: Չորս տղամարդկանց դանակահարողը հետախուզվում է։
Նոյեմբերի 5-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չկա նման բան, հերյուրանքներ են, մենք ունենք կուսակցություն, մենք Հանրապետական կուսակցությունից ենք»,– սլացքի մեջ հասցրեց պատասխանել՝ չլսելով մեր հաջորդ հարցը՝ ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի վերադարձին։
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը համաձայն չի եղել:
Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առանձնատան մասին նշում չկա հավանաբար այն պատճառով, որ «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքը չի պահանջում 2011թ. առաջ ձեռք բերված կամ օտարված գույքը հայտարարագրել։
Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր առաջին աշխատանքային այցերը Հայաստանի մարզերով և Արցախ: Երեկ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:
Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր և հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ շատ զուսպ արտահայտվեց նրանց մասով, զինյալ ապստամբներն ԱՄՆ իշխանությունների համար ասոցացվում են ահաբեկչության հետ։
Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս տարվա հունիսին ԱԺ պատգամավորը բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ: Ի դեպ, սա Արթուր Գեւորգյանի միակ առանձնատունը չէ ԱՄՆ-ում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը: Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը:
Սա մեկ կամ երկու օրվա «ներկայացում» չէ: Այն սկսվել է երկու-երեք տարի առաջ, նոր կառուցվող ճանապարհի «ցրցամի» հետ, ու գուցե շարունակվի այնքան, մինչև իրենց դարանակալման տեղում նույնպես ճանապարհ կառուցվի։
Հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանեց. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել և ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ էլ ցանկանում տեսնել: Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1-2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գալ ընտանիքիս հետ: 34 տարեկան եմ, երևի 20 տարի է՝ հեծանիվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ է եղել հեծանիվը»:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Անգլիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆորեսթ Գրին Ռովերսը» նոր մարզադաշտը նախագծելիս ցուցաբերել է ստեղծարար մոտեցում:
Google ընկերությունը նոր գործառույթ է ներառել իր «OK Google» ձայնային որոնման ծառայությունում: Այժմ հեռախոսի մեջ կարելի է կատարել փոփոխություններ արկածային ֆիլմերից հայտնի կախարդությունների միջոցով:
Lenovo չինական ընկերությունը կարող է դադարեցնել սեփական բրենդի ներքո սմարթֆոնների թողարկումը: Այս մասին գրում է Gizmochina со-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուր:
«Պատմական ճակատամա՞րտ»՝ նշված է քանդակների տակ արված գրության մեջ: Փաթնայիքը մեկուկեսմետրանոց քանդակները պատրաստելու համար օգտագործել է շուրջ չորս տոննա ավազ: 39-ամյա նկարիչը նախկինում էլ է ստեղծել գործեր, որոնցում արծարծված է ամերիկյան ընտրությունների թեման:
Իսպանական ԶԼՄ-ները վստահ են, որ «Ոսկե գնդակի» համար պայքարը կծավալվի Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև:
Կատալոնական «Բարսելոնան» ուշադրությամբ հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստ Անխել Գոմեսի առաջընթացին:
Ավելորդ քաշի առկայությունն ընդունված է բացատրել շատ սնունդ ընդունելով և ոչ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Սակայն մարդկային օրգանիզմը շատ ավելի բարդ է, և միշտ չէ, որ հնարավոր է պարզ ճշմարտություններով սահմանափակվել:
Սելֆին վերջին երկու տարիներին համացանցի ամենահայտնի տրենդն է։ Ինքնանկար անում եմ բոլորը՝ հայտնիները՝ միջոցառումների ընթացքում, ալիպինիստները՝ բարձունքներում, օդաչուները՝ բարձունքներին, տիեզերագնացները՝ բաց տարածքում։ Ամենահաջողված լուսանկարները համացանցում միանգամից հիթ են դառնում։
Արագ պատրաստվող լապշան աշխարհում ամենատարածված մթերքներից մեկն է։ Այն առաջարկում է սովի հագեցման արագ և հարմար եղանակ, հատկապես, երբ հագեցած գրաֆիկ ունեք։
Թմրություն կամ ծակծկոց ծնկի հետևի հատվածում։ Այս խնդիրը կարող է խոսել նյարդի վնասվածքի մասին։ Ցավը կարող է սկսվել մեջքի ներքևի հատվածից և հասնել ոտքերի մատներին։ Դեպքերի մեծամասնությունում ցավը կարող է անհետանալ տանը ցուցաբերվող օգնությամբ կամ ֆիզիկական թերապիայի միջոցով, սակայն կարող է հեշտությամբ վերադառնալ։
Տպավորություն է, որ մինչ Կարեն Կարապետյանի նշանակումը որևէ մեկը նույնիսկ գլխի չի ընկել, թե ինչ է անհհրաժեշտ, ում է պետք կամ երբ է հարկավոր անել՝ Հայաստանում ինչ-որ բան փոխելու համար։