«Բարսելոնայի» սկաուտները հետևում են «Մանչեսթեր Յունայթեդի» 16-ամյա տաղանդին
Կատալոնական «Բարսելոնան» ուշադրությամբ հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստ Անխել Գոմեսի առաջընթացին:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Բարսելոնան» հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» 16-ամյա ֆուտբոլիստ Անխել Գոմեսին, ով 14 տարեկանից խաղում է մանկունյանցիների U-18 թիմում և ներկա պահին հանդիսանում է Անգլիայի U-18 հավաքականի ավագը:
Գոմեսը համարվում է «Կարմիր սատանաների» ակադեմիայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:
Համաձայն աղբյուրի՝ «Բարսելոնայի» սկաուտները ներկա են եղել ֆուտբոլիստի կատարած հեթ-տրիկի ժամանակ, որը նա ձևակերպել է «Էվերթոնի» U-18 թիմի հետ խաղում:
Իր տարիքի պատճառով Գոմեսը դեռ պրոֆեսիոնալ պայմանագիր չի կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն նրա ձեռքում կա համաձայնագիր, ըստ որի՝ նա մինչև 2018թ. պետք է մնա մանկունյանցիների ակադեմիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը