«Երբ ֆիննը հիվանդանում է, չեն ասում` քիչ ծխեիր, բուժում են: Հայաստանում էլ մարդիկ հիվանդանում են, պետք է բուժել: Համակարգը խայտառակ վիճակում է: Աստված չանի, մարդ հիվանդանա, ոչ բոլորն են կարողանում գնալ Գերմանիա: Սա այլանդակ համակարգ է: Մարդիկ հիվանդանում են, չեն իմանում՝ ինչ անել»,- հակադարձեց Վ. Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ պետությունը նրա համար է, որ լուծի խնդիրնեը, ոչ թե հիվանդանոցներում դեղերն էլ դրսից բերել տան, քանի որ «մերը լավը չի»:
Թուրքիան շինարարական նախագծերի թույլտվություն չի տրամադրում Գերմանիային, որը մտադիր է դրանք իրականացնել «Իջիրլիք» ռազմաբազայում, որտեղ տեղակայված է բունդեսվերի առաքելությունը, հայտնում է գերմանական Welt պարբերականը։
Վստահ ենք, որ մեր ծրագիրը նոր էջ է բացում Հայաստանում միջազգային համընդհանուր կիրառելի բնապահպանական և սոցիալական չափանիշներին հետևելու գործում, այն էական օգուտ կբերի երկրի, տեղական համայնքների, աշխատուժի և ներդրողների համար:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը և HDP-ի պատգամավորները ձերբակալվել են, հայտնում է գերմանական Spiegel պարբերականը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Մ2` Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս-Կապան հատվածում, Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Նոյեմբերի 3-ին, ժամը 15.45-ին, Երևանի Մալաթիա տոնավաճառի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Գայանե Բեկչյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ֆեներբախչեի» հետ անցկացրած խաղից հետո (1:2) պատմել է թիմում Հենրիխ Մխիթարյանի դրության մասին, ով ամռանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից», բայց մինչև հիմա չի կարողանում տեղ գտնել հիմնական կազմում:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում փաստաբանների նկատմամբ ճնշումների վերջին դեպքերի առնչությամբ, հայտնում է contact.az-ը։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է երկրի կառավարության նոր կաբինետի կազմը։ Նա դա արել է երկրի թագավոր Ֆելիպե 6-րդի հետ հանդիպումից հետո, որին տեղեկացրել է նախարարների նոր կաբինետի կազմի մասին։
«Քանի դեռ անցյալը բացահայտված չէ, ներկան հուսադրող չէ,- չհամաձայնեց Լ.Սարգսյանը,- Ընդամենը, քանի որ նախկին նախարարը դիմել է Դատախազություն, Դուք էլ նրա իրավահաջորդն եք, տեղեկանք պահանջեք Դատախազությունից, թե ինչ է արվել այդ ուղղությամբ»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռազմատիեզերական ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս զինվորականների մահվան մասին տեղեկատվությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցչին։
Հաջորդ տարի առողջապահության բնագավառի ծախսերը կկազմեն 85 մլրդ 772.9 մլն դրամ:
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետական դավաճանություն է կատարել, երբ, լինելով Պետդեպարտամենտի ղեկավար, իր ծառայողական նամակագրության համար օգտագործել է անձնական փոստային սերվերը, կարծում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մակքոլը, հայտնում է Fox News-ը։
Նախ Մուրադյանը, նախարարի պաշտոնաւմ աշխատելով բավականին կարճ ժամանակահատված, կարողացավ, այսպես ասած, «առողջապահական կրիզիս մենեջմենթով» աչքի ընկնել։ Դժվարին իրավիճակներում, ինչպիսին էր նախորդ տարվա նոյեմբերի 3-ին Տուլայի մոտ վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի դեպքը, քառօրյա պատերազմի ընթացքում բուժօգնության կազմակերպում և հետագայում վիրավորների բուժման հարցերի համակարգումը, այս տարվա գարնանը Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի պայթյունը և այլ նման իրավիճակներում նրա պատասխանատվություն վերցնելու կարողությունն է, որը գնահատվել է իշխանական իսթեփլիշմենթի կողմից։
Այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է։ Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը՝ պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց և պայմանագիրը կնքելուց հետո։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունները տեսահամաժողովի ընթացքում քննարկել են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների անվտանգության բարձրացման միջոցառումները, հայտնում է TASS-ը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, պայթյունը տեղի է ունեցել Բաղլար շրջանի Անվտանգության վարչության շենքի մոտ։
Ռուսաստանը հրավիրել է ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին, ինչպես նաև այլ պետություններին մասնակցել Սիրիայի մարդասիրական գործողություններին, նախօրեին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ-ի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում։
2003 թվականին Աբրահամյան եղբայրներից ավագը՝ Սերյոժա Աբրահամյանը, մեծամասնական ընտրակարգով դարձավ պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից։ 2007-ին՝ արդեն չորրորդ գումարման խորհրդարանում, Աբրահամյան եղբայրներից երեքն արդեն պատգամավորներ էին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
ՀՀԿ-ն կկողմնորոշվի հանրությանը շատ հայտնի և համեմատաբար անհայտ թեկնածուների միջև՝ փորձելով պարզել, թե ով ավելի օգտակար կարող է լինել ընտրություններում: Սամվել Բալասանյանը կհեռանա «իր դիմումի համաձայն»։ Ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ կդրվեն «առողջական խնդիրները»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հայտարարել է BBC-ի հետ զրույցում, որ իր կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է կիբերհարձակումների օգնությամբ պառակտել ու անկայունացնել Եվրոպան։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական թվերը, բնականաբար, չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ այս ցուցանիշը ստացվում է անցած մեկ տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվերի համադրությունից, ու հաշվարկված չէ արտագաղթը:
Չինաստանը հաջողությամբ գործարկել է իր ամենահզոր հրթիռակիրը՝ «Չանչժեն-5»-ը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Շիրակ» օդանավակայանի հետ կապված ծրագիրը գոյություն ունի, սակայն մշակման փուլում է: Իսկ 10000 դրամի մասով պարզաբանեցին, որ այն ակցիայի շրջանակներում է վաճառվում՝ սահմանափակ քանակով: Այսինքն՝ մշտապես 10 հազար դրամանոց տոմսեր չեն լինի: Ճիշտ և ճիշտ «Յանդեքս» տաքսի ծառայության նման. սկզբում ակցիաներ արեց, հետո դարձավ ամենաթանկ սպասարկող ընկերություններից մեկը Երևանում։