
Մեսսին կստանա «Ոսկե գնդակը», Ռոնալդուն՝ «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» տիտղոսը

Իսպանական ԶԼՄ-ները վստահ են, որ «Ոսկե գնդակի» համար պայքարը կծավալվի Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև:
Եթե դեռ վերջերս «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համարվում էր անվերապահ առաջատարը հեղինակավոր մրցանակի համար պայքարում, ապա հիմա նրա դիրքերը սասանվել են: Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով նոր մրցաշրջանը անհաջող է մեկնարկել և դեռ չի հասել իր լավագույն մարզավիճակին:
Diario Gol պարբերականը հղում անելով սեփական աղբյուրներին՝ հաղորդում է, որ «Ոսկե գնդակը» կստանա «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն պետք է բավարարվի «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» տիտղոսով»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը