
Բացահայտվել է Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի սպանությունը. կասկածյալը 41-ամյա կին է

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի մահվան հանգամանքները, եւ նրան սպանելու կասկածանքով այսօր ձերբակալվել է 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանը:
Ա.Օվոյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի հունվարի 11-ին` իր բնակարանում` կտրած-ծակած վնասվածքով։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: