Բաժիններ՝

Իրանն ազատել է կալանավորված ամերիկացի նավաստիներին

Իրանն ազատ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու մոտորանավերի նավաստիներին, ովքեր կալանավորվել էին նախօրեին Իրանի տարածքային ջրեր մուտք գործելիս: Այս մասին ասվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հաղորդագրության մեջ:

Կորպուսը տարածել է նաև ամերիկացի նավաստիների լուսանկարները ու հայտարարել, որ իրենց նավերն ուղեկցել են ամերիկյան նավերին դեպի Պարսից ծոցի միջազգային ջրերը՝ նրանց այնտեղ ազատելու համար:

Ամերիկացի զինվորականներն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նրանք Իրանի տարածք են գործել «պատահաբար»: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ նավաստիները ներողություն են խնդրել ու խոստացել «այսուհետ չսխալվել»:

Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, նավատորմի կոնտր-ծովակալ Ալի Ֆադավին բացատրել է, որ ԱՄՆ նավերն Իրանի տարածք են մտել նավիգացիոն խնդիրների պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու մոտորանավակները, որոնք Քուվեյթից ուղևորվում էին Բահրեյն, հայտնվել են Իրանի տարածքային ջրերում ու կալանավորվել: Անձնակազմի 10 անդամների թվում կար նաև 1 կին:

us_navy_sailors_130116_02

us_navy_sailors_130116_03

us_navy_sailors_130116_04

us_navy_sailors_130116_05

us_navy_sailors_130116_06

us_navy_sailors_130116_07

us_navy_sailors_130116_08

us_navy_sailors_130116_09

us_navy_sailors_130116_10

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս