«Կոկա-Կոլա» ընկերությունը խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նաև զեղչային քաղաքականության, ինչպես նաև՝ ապրանքի դիմաց վճարման ստացման հարցում՝ տարբեր տնտեսվարողների հանդեպ կիրառելով տարբեր մոտեցումներ, ինչը, որպես գերիշխող տնտեսվարող, իրավասու չէր անելու:
«Այսօրվա դրությամբ մենք հետևելու ենք քննության ընթացքին, այսօր մենք այդ ձևակերպումը չունենք, բայց հետևելու ենք այդ գործընթացին»,- այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած բրիֆինգների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով դեռ դժվարանում է ասել՝ Վարդգես Գասպարին քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:
«Մեր կուսակցության չափորոշիչները չէ, որ պետք է գնահատական տան՝ քաղաքական բանտարկյա՞լ է, թե՞ ոչ, կան Եվրոպական խորհրդի չափանիշներ… գնահատական պետք է մասնագետները տան, դա չպետք է լինի քաղաքական գնահատական՝ ով, երբ ուզենա՝ իր քաղաքական նախասիրություններից ելնելով՝ ասի՝ ով է քաղաքական բանտարկյալ, ով՝ ոչ»:
«Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր երևույթի հետ կապված անմիջապես մենք ցանկանում ենք, որ առավոտյան ամեն ինչ փոխված լինի, հարկավոր է համբերել, ու քաղաքական զարգացումների ընթացքում դուք ականատես կլինեք բոլոր փոփոխություններին, որոնք կային այդ ելույթի մեջ»:
Ոստիկանության վետերանները հրավիրել էին Արկադի Տեր-Թադևոսյանին:
Փետրվարի 25-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Մոխրաթաղի և Մարտակերտի համայնքապետների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել Սիրիայում դադարեցման ռեժիմի բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ի կեսգիշերին:
Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ստուգումներ իրականացնել այն անձանց նկատմամբ, ովքեր հատում են ԵՄ երկրների սահմանները, հայտնում է Reuters-ը:
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ կապված Եմենում վերջինիս վարած օպերացիայի հետ, հայտնում է Euronews-ը:
«Մի 10 րոպե առաջ խոսել եմ Արդարադատության նախարարի հետ: Եթե հիշում եք, Վարդգես Գասպարին ասել էր, որ իր նկատմամբ ճնշումներ կան, անմիջապես հինգշաբթի օրը Արդարադատության նախարարի հանձնարարությամբ՝ փորձաքննություն է նշանակվել, ու Վարդգես Գասպարին հայտարարել է, որ ինքը բողոք չունի քրեակատարողական հիմնարկի աշխատողներից, իր բողոքը եղել է իր խցակիցներից, նրա խուցը փոխվել է, հացադուլ ու ջրադուլը դադարեցվել է»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մերձմոսկվայի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում գնդակահարվել էր Հայաստանի քաղաքացի, գործարար Սերգեյ Մկրտչյանը:
ԱՄՆ-ը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը հաջողություն ունենա: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, հայտնում է Euronews-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին մարտի 1-ին կայցելի Հայաստան:
Ընդդիմադիր Cumhuriyet թերթի երկու թուրք լրագրողները, որոնք կալանավորվել էին պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքով, ազատ են արձակվել բանտից, հայտնում է BBC-ն:
Իրանում մեկնարկել են խորհրդարանական ու փորձագետների խորհրդի (կրոնական մարմին, որն ընտրում է երկրի հոգևոր առաջնորդին) ընտրությունները, հայտնում է BBC-ն:
2013թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում, «ԱԿԲԱ կեդիտ ագրիկոլ բանկի» մոտ միջադեպի հետեւանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են Դիլիջան քաղաքի բնակիչ Նավասարդ Աբգարյանը եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ Արտավազդ Թամազյանը: Գյուղապետի մյուս որդին՝ Արագած Թամրազյանը երկար ժամանակ գտնվում էր փախուստի մեջ:
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
Արմավիրի մարզպետարանում անցած ուրբաթ, մարզխորհրդի նիստի ժամանակ, տհաճ միջադեպ է գրանցվել։ Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հավանական «զոհերից» էր համարվում, և մինչև երեկ քննարկվում էր նաև նրա պաշտոնանկության հարցը։
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի համար առանձնակի կարևոր են աֆրո-ամերիկացիների ձայները, որոնք Հարավային Քարոլինա նահանգում բնակչության մեծ տոկոսն են կազմում. «Հավատացած եմ, որ եթե միասնաբար աշխատենք համայնքներում կերաշխավորենք յուրաքանչյուր ամերիկացու արդարադատության իրավունքը և պատիվը, ինչից մենք բոլորս կշահենք», – ասել է Քլինթոնը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտից երեկ ոստիկանություն բերման է ենթարկվել 9 քաղաքացի:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ի համար թե առօրյա կյանքում, թե աշխարհում կայունության գլխավոր սպառնալիք է համարել կրոնական ծայրահեղականությունը:
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը առաջիկա մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ և պատասխանատու աշխատանք ունի կատարելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունում:
Երեկ նորանշանակ դաշնակցական նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին եւ մասնակցեցին իրենց առաջին կառավարության նիստին։ Թեեւ երկու նախարարի համար էլ այն առաջինը չէր, եւ նրանց նոր անվանելն էլ պարզապես մեղք է։
2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցում ուշագնաց է եղել:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չպետք է լինեն: Այդ մասին պարզաբանումներ է տվել նաև Հայաստանի արդարադատության նախարարը: Ես կցանկանայի հորդորել բոլորին՝ և քաղաքական դաշտի ներկայացուցիչներին, և լրատվական դաշտի մեր գործընկերներին, որ այդքան շտապողականությամբ չօգտագործեն այդպիսի տերմինները, ինչպիսին քաղաքական բանտարկյալն է, կամ քաղաքական հետապնդումը»:
Հանրապետության տարածքում փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչև վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է Արտաքին գործերի փոխնախարար։
Շվեդ բարմեն եւ սկսնակ երաժիշտ Կոնրադ Աներուդը հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյին իր նմանության շնորհիվ լայն ճանաչում է ստացել Համացանցում: Ինչպես գրում է The Telegraph-ը, 21-ամյա շվեդը ինչպես ջրի երկու կաթիլ նման է երիտասարդ դերասանին, երբ նա նկարահանվում Էր «Տիտանիկ»-ում:
Նոբելյան հիմնադրամի կանոնների համաձայն՝ կոմիտեում չեն նշի նրանց անունները, ովքեր հավակնում են Խաղաղության Նոբելյան մրցանակին, քանի որ դա գաղտնիք է 50 տարվա ընթացքում: