Բաժիններ՝

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ին են ներկայացրել Սիրիայում կրակի դադարեցման մասին բանաձևի նախագիծը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել Սիրիայում դադարեցման ռեժիմի բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ի կեսգիշերին:

Այս մասին հայտնել է Անվտանգության խորհրդում նախագահող վենեսուելացի դիվանագետ Ռաֆայել Ռամիրեսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

«Մենք ստացել ենք բանաձևի նախագիծը Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների պատվիրակություններից՝ հօգուտ քաղաքական գործընթացի աջակցության ու կրակի դադարեցման»,- ասել է նա:

Դիվանագետը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները հաշվարկում են փաստաթուղթը հաստատել որքան հնարավոր է արագ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29