Բաժիններ՝

Նոր մանրամասներ Մերձմոսկվայում երիտասարդ հայ գործարարի սպանության գործից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մերձմոսկվայի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում գնդակահարվել էր Հայաստանի քաղաքացի, գործարար Սերգեյ Մկրտչյանը: Սպանության ականատես է դարձել գործարարի ընկերը՝ 36-ամյա Բաղդասարյանը, ով վնասվածք է ստացել ոտքի շրջանում: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց՝ փամփուշտը վնասել է արյունատար անոթը:

34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին, կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր «Օխոտնիչիյ դվորիկ» սրճարանի հարևանությամբ՝ Lexus GX մակնիշի ավտոմեքենայում: Նշվում է, որ մեքենային է մոտեցել անհայտ տղամարդ ու 5 անգամ կրակել գործարարի վրա՝ չթողնելով ողջ մնալու ոչ մի շանս:

Մկրտչյանի վարորդն ավելի ուշ հայտնել է, որ մարդասպանն ունեցել է մոտ 180 սմ հասակ, կրել է մուգ գույնի հագուստու դեպքի վայրից հեռացել է մոխրագույն «ՎԱԶ 2114» ավտոմեքենայով:

Ինչպես գրում է mk.ru-ն, հնարավոր է՝ հայ գործարարի հետ, ով ավելի քան 20 տարի բնակվում էր Մերձմոսկվայում, հաշվեհարդար են տեսել բիզնեսի նրա մասնաբաժնի պատճառով:

Մկտչյանի ծանոթները բացատրել են, որ նա վերջին 3 տարում գլխավորել է «Մեդկոմ» ՍՊԸ-ն, որը գործում էր Շելկովոյի շրջանում ու մասնաճյուղ է ունեցել Մոսկվայում: Սակայն գործարարը բիզնեսում միայն մասնաբաժին է ունեցել ևս մի քանի հոգու հետ:
Ընկերությունը ձևակերպել է բժշկական տեղեկանքներ, վարորդական վկայական ստանալու համար տեղեկանքներ է տրամադրել։

Ծառայությունների գները եղել են նորմալ, ընկերությունը եղել է մրցունակ ու գործել է օրինական դաշտում:

Նշվում է, որ գործարարի գործերը վերջին շրջանում լավ վիճակում են եղել, ոչ մի սպառնալիք նա չի ստացել: Նշվում է, որ գուցե նա մասնակցել է այլ բիզնես-նախագծերի: Ներկայում իրավապահներն ուսումնասիրում են թղթաբանությունն ու զոհի շրջապատը:
Հարուցվել է քրեական գործ «սպանություն» և «զենքի անօրինական ձեռքբերում, պահում» հոդվածներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս