«Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան իրենց նախաձեռնությամբ եռակողմ հանդիպում են կազմակերպում. նման հանդիպումներ եղել են ու կլինեն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ խոսելով հունիսի 20-ին կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այսօր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այցելել է Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջան, հայտնում է APA գործակալությունը:
Հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել էր նշված դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում հունիսի 11-ին հրապարակված հետաքննական նյութի, ապա նաև՝ «armlur» կայքում տեղադրված տեսանյութի արդյունքում։
Ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չի ապահովում վերոնշյալ շղթայի ամբողջականությունը եւ, փաստորեն, իրենից ինչ-որ «կիսահնարավորություն» է ներկայացնում: Ընտրությունները կամ ապահովում են գործընթացի ազատությունը, արդարությունը եւ թափանցիկությունը, կամ՝ ոչ, այստեղ «կիսա» չի կարող լինել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն մասնակցելու է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Այդ մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է Պիեռ Անդրիեն:
Ռուսատանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ Օլեգ Շատովը և Պավել Մամաևը չեն կարողացել մարզվել Ռուսաստանի հավաքականի ընթացիկ մարզման ժամանակ: Ֆուտբոլիստները վնասվածք ունեն, և նրանց մասնակցությունը Եվրո 2016-ի Ուելսի հավաքականի հետ խաղին այժմ հարցականի տակ է:
«Մենք ունենք այդ տվյալները: Իրանից ավելի շատ են Հայաստանի գալիս: Եղել են լավ ժամանակներ: Մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների սրվելը Իրանից Հայաստան է ժամանել 120 հազար մարդ: Հետո այդ թիվը նվազեց՝ պայմանավորված առաջին հերթին այն հանգամանքով, որ ձեռքներին գումար չկար: Հիմա՝ պատժամիջոցները հանելուց հետո, այդ թիվը կարող է ավելանալ: Բացի այդ, երկու կողմերն էլ ակնկալում են, որ այս հու շագրի վավերացումից հետո կակտիվանան փոխադարձ զբոսաշրջային այցերը»:
«Ես պատգամավորի հետ ի՞նչ տարաձայնություն պետք է ունենամ: Որոշ պատգամավորների վրա դրված է ֆունկցիա՝ փորձել տրամաբանական ասված բանը միջամտել: Ազգային ժողովում պետք է կարգ լինի, ես հետևում եմ այդ կարգին և խոսում քննարկվող թեմայից: Երբեք չի կարելի խոսել կամ որակավորել, թե մյուս պատգամավորը լա՞վ ասեց, թե՞ վատ. բոլորը հավասար են: Ափսոսում եմ, որ նման բան է եղել, բայց չեմ փոշմանում: Ուրիշ ճար չունենք: Այդտեղ կան մարդիկ, որոնք, իմ կարծիքով՝ առաջադրանք են ստանում՝ նման բան անել»:
17.06.2016թ.՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմը լրացնելու նպատակով հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը` հունիսի 20-ից: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ությունից:
Արտաքին ուժերը, որոնք պնդում են, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, խորապես սխալվում են: Ոչ մի քաղաքացիական պատերազմ Թուրքիայում չկա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»:
Եթե Մեծ Բրիտանիան որոշում ընդունի դուրս գալ Եվրամիությունից, ապա նվազ գրավիչ կդառնա ներդրումների եւ բիզնեսի վարման համար: Այս մասին հայտարարել է Microsoft Corp. ամերիկյան կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը:
«Ստեղծում են օրենսգիրք, որպեսզի 10-15 տնտեսական ընտանիք հավերժ կառավարեն երկիրը: Երբ ինչ-որ հարց ես ունենում, փորձում են երկար-բարակ պատասխանել, «ցրել»: Այս «ցրելը» կամ «ֆռռացնելը» հարիր չէ կառավարությանը: Մենք արդեն հոգնում ենք սրանից: Հերի՛ք է մեզ խաբեք, հերի՛ք է «ֆռռացնեք»:
Նշելով, որ որպես անձ՝ թերություններ ունի, Օսկանյանը վստահեցրեց, թե անձնվեր պետական աշխատող է և հայրենասեր. «Ի տարբերություն այլոց` ես գումարներ չեմ աշխատել հայրենիքում, հակառակը, իմ կապերը ներդրել եմ գումարներ բերելու»: Նա նշեց, որ հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից: «Ես լավ հայաստանցի եմ, ես լավ ղարաբաղցի եմ, լավ հալեպցի եմ»,- ոգևորված հայտարարեց Օսկանյանն ու արժանացավ բուռն ծափահարությունների:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական կենսագրության մեջ կան անհամապատասխանություններ, որոնք մատնանշում են, որ թուրք առաջնորդը, հնարավոր է, չունի բարձրագույն կրթություն, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը:
Հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:
Հունիսի 18-20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և սպանելու դեպքին ականատես են եղել տեղանքով երթևեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք:
«Հավատացնում եմ, հարկադրված կլինեք գոնե ժամանակավոր ձեր պռոպիսկան անգամ փոխեք»,- սպառնաց նա:
Եղիշե Խաչատրյան ի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով:
Haqqin.az պորտալը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի նախապատրաստության պլանի, Ադրբեջանի բանակը հունիսի 19-24-ը օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրան ուղեկցող` կրթության ոլորտի պատասխանատու անձանց:
Հ. Մխիթարյանի խոսքով՝ համաձայնագիրն անցել է անհրաժեշտ ներպետական համաձայնեցման գործընթացը: Ըստ նրա՝ Համաձայնագրի վավերացումն անմիջականորեն շոշափում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներն ու խնդիրները: Համաձայնագրով Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ երկրների տարածքում արտակարգ մարդասիրական արձագանքման խնդիրների իրականացմանն աջակցելու համար Հայաստանի տարածքում հիմնադրվելու է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:
«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում` Հայաստանում, որի ժողովուրդն առաջինը ստացավ Հիսուսի Ավետարանը». Հռոմի Ֆրանցիսկոս պապի հենց այս խոսքերով է սկսվում Հայաստան կատարելիք նրա այցի մասին իրազեկող նոր տեսահոլովակը:
Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հարկադիր կատարողն ալիմենտի գումարի չափը հաշվարկելիս կիրառել է ընտանեկան օրենսգրքի ոչ համապատասխան հոդվածներ: Ոչ ճիշտ է հաշվարկվել նաեւ այն ժամանակահատվածը, որի համար պետք է բռնագանձվեր ալիմենտ՝ կապված դիմումատուի որդու՝ չափահաս դառնալու հանգամանքի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
«Այսօր դիմել եմ կառավարությանը՝ առաջարկելով սեղմ ժամկետներում ստեղծել ավտոմեքենաների մաքսազերծման արժեքների և այդ արժեքի վրա ազդող գործոնների համացանցով հասանելի տվյալների շտեմարան, որի միջոցով քաղաքացիները կկարողանան հստակ որոշել համապատասխան մեքենայի համար վճարման ենթակա մաքսազերծման գինը»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ պետք չէ «Համախմբում» կուսակցության ստեղծումը կապել Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Խոսելով կուսակցության ստեղծման մասին՝ նա ասաց, որ սխալ է ամեն ինչ կապել ինչ-որ մարդկանց անունների հետ:
Եվրամիության երկրների արտգործնախարարների խորհուրդը հունիսի 20-ին կքննարկի Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը: