
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ…». Հռոմի պապի գրառումը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում կատարված գրառումը. «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»: