Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել. Շտայնմայեր

Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել, անհրաժեշտ է կարծքիների փոխանակում արդի խնդիրների վերաբերյալ: Այս մասին հունիսի 25 ­ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի իր գործընկերների հետ հանդիպումից առաջ:
«Իրավիճակն այնպիսին է, որ այն թույլ չի տալիս հիստերիայի մեջ ընկնել, ոչ էլ շոկ ապրել:

Անհրաժեշտ է կարծիքների փոխանակում»,­հայտարարել է նախարարը: Նրա խոսքով, պետք է խուսափել ավելորդ շտապողական քայլերից: Նա ընդգծել է, որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ ոչ դեպրեսիա, ոչ անգործություն:
Շտայնմայերի խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին են երկրների սպասումները, որտեղ են եվրոպական կառավարությունների թույլ կետերը: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ Եվրամիությունում փախստականների խնդրի հետ կապված իրավիճակը, երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը:

«Վստահ եմ, որ Մեծ Բրիտանիայի որոշումից հետո 27 երկրները ցանկանում են պաշտպանել Եվրոպային, ցանկանում են ուժեղացնել Եվրոպան»,­ավելացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս