Լատվիայի ֆինանսների նախարարն առաջարկել է ԵՄ Մեծ Բրիտանիա համագործակցության նոր մոդել
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ազդեցություն թողնել ԵՄի բյուջեի վրա, հետևաբար անհրաժեշտություն կա վերանայել Բրիտանիայի ու ԵՄի հարաբերությունների մոդելը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ին, այս մասին հայտնել է Լատվիայի ֆինանսների նախարար Դանա ՌեյզնիեսՕզոլան: Նա սպասվող փոփոխությունների համատեքստում առաջարկել է ԵՄի հետ հարաբերությունների նոր մոդել:
«Կարծում եմ, որ կլինի ֆոնդերի վերաբաշխում: Կարող է լինել հետևյալ մոդելը, ինչպես, օրինակ, կիրառվում է Նորվեգիայի պարագայում, երբ ԵՄ շուկա մուտք ունենալու համար ներդնում է որոշակի գումար»,ասել է Լատվիայի ֆինանսների նախարարը:
Նախարարն ընդգծել է, թե ցանկալի կլինի, որ Եվրամիությունը ուղիներ չփնտրի Մեծ Բրիտանիային պատժելու համար, այլ փորձի պահել այդ երկիրը Եվրոպայի համար: Հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել Եվամիության պառակտմանը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել հանրաքվեում. Brexitի օգտին տրված ձայները գերազանցել են 16,7 միլիոնը: