«Առաջիկայում «Յունիբանկը» նախատեսում է բացել նման 20 նոր մասնաճյուղեր, որոնք, առանց հերթեր գոյանալու, կսպասարկեն միայն ֆիզիկական անձանց», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
«Տվյալների գիտությունն այսօր շատ արագ զարգացող ոլորտ է: Այսօր մենք մի դիտարկում ունենք, որ Հայաստանն ունի հսկայական ռեսուրս աշխարհում այդ ոլորտում մեծ դեր կատարելու համար: Հայտնի «McKinsey & Company» ընկերության զեկույցն ասում է, որ աշխարհն ունի 1.5 միլիոն տվյալների գիտնականների պահանջարկ, որոնցից 50 տոկոսի կարիքը հնարավոր չէ բավարարել: Մենք ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական գիտությունների բնագավառում ժառանգության շնորհիվ ունենք մեծ ներուժ»,- ասաց Արթուր Խալաթյանը:
Նա միաժամանակ շեշտել է, որ այս տարի շնորհիվ ցանքատարածությունների ավելացման առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր «Հայկական տնտեսագիտական միություն 2016» տարեկան եռօրյա գիտաժողովի ժամանակ հայտարարեց, թե հպարտությամբ է կրում հայկական առաջին արտադրության «Արմֆոն» հեռախոսը:
Այս պայմաններում Ռուսաստանի ազդեցության տակ հայտնված երկրները, այդ թվում՝ Հայաստանը, երկու տարբերակ ունեն: Կամ անտարբեր ու պասիվ շարունակել սպասել Ռուսաստանի ճակատագրին, կամ նախաձեռնողականություն ցուցաբերել` Ռուսաստանի փլատակների տակ չհայտնվելու համար:
«Թույլ տվեք մեր պատվիրակության անունից շնորհավորել ՀՀ կառավարությանը՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում գրանցված սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հատկապես 2015 թ. և 2016 թ. առաջին 5 ամսվա ընթացքում արձանագրված առաջընթացի համար: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ ԱԶԲ-ն լինելու է ձեր գործընկերը, և մենք շարունակելու ենք օժանդակությունը Հայաստանին»:
2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում հանդիպեցին E խմբում ընդգրկված Իտալիայի և Շվեդիայի հավաքականները:
Ամերիկացի օրենսդիրները, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից գաղտնի ֆինանսավորած այցի ժամանակ ստացել էին նեֆրիտե ականջօղեր, մետաքսե շարֆեր, թեյի սպասքի հավաքածու, ձեռագործ գորգեր, վերադարձրել են իրենց նվերները, հայտնում է The Hill-ը:
«Նշվում է Ատոմակայանի՝ ավելի շատ օրեր կանգ առնելու հանգամանքը. այսինքն՝ 120 օր՝ 40-ի փոխարեն: Սա մի գործոն է, որն առաջին հերթին՝ ազդեցություն է թողնում սակագնի նվազեցման վրա, խոսում են միանգամից 5 դրամ իջեցման մասին, բայց իջեցնում են 2.5 դրամ, որովհետև Ատոմակայանն ավելի քիչ է իր գործունեությամբ նպաստել այդ սակագնի նվազեցմանը: Այստեղ, բնականաբար, գոյություն ունի էլի ռուսական տնտեսությունից կախվածություն՝ և՛ գազի, և՛ էլէներգիայի գործոններով, որովհետև ստացվում է այնպես, որ շատ գազ սպառելով՝ պետք է ստանան էլէներգիա, ինչն ազդում է սակագնի բարձրացման վրա»,- նշեց տնտեսագետը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ն անվանել է այս պահին միակ գերտերությունն աշխարհում: Նման հայտարարություն ՌԴ նախագահն արել է այսօր՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում,:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաջողություն մաղթեց Վ. Օսկանյանին և նրա կուսակցությանն այդ գործում: «Իշխանութունը չեն վերցնում, ընտրություններով կարողանում են համախմբում իրականացնել և գալ իշխանության: Եթե կկարողանան, հաջողություն նրանց»,- նշեց Վ. Բաղդասարյանը՝ չցանկանալով իր կարծիքն ասել՝ կկարողանա՞ն արդյոք, թե՞ ոչ:
ՀՀ և ԼՂՀ սահմանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը և հատկապես ապրիլյան դեպքերը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության լրջագույն ազդակ էին: Մեր առաջնային խնդիրների մեջ միշտ առանձնացրել և կարևորել ենք մեր սահմանների պաշտպանության և երկրի անվտանգության հուսալի ապահովումը:
Երկու երեխաների մայր 41-ամյա Քոքսն ստացած վերքերից մի քանի ժամ անց մահացել է Լիդսի հիվանդանոցում: Սկսվել է հետաքնննություն, հարձակվողը ձերբակալված է, նրա գործողությունների դրդապատճառները պարզվում են:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում՝ դիմելով Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, ասաց, թե մամուլում շատ լուրջ վկայություններ կան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից առեւանգումներ ու ահաբեկումներ իրականացնելու մասին:
«Մենք այսօր մեր հաճախորդներին ֆինանսավորման նոր պայմաններ ենք առաջարկում: Հասկանում ենք, որ տնտեսության զարգացման տեմպի դանդաղման հետ մեկտեղ՝ մենք մեր հաճախորդներին պետք է առաջարկենք ավելի «երկար» վարկավորում՝ ավելի երկար (խելամիտ) ժամկետներով և ավելի մատչելի գնով»:
Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հայտարարագրման նոր մեխանիզմների և նոր թիրախային խմբերի ներգրավման վերաբերյալ առաջարկություններ և քննարկել դրանք հասարակական կազմակերպությունների հետ:
«Հարցաքննության է հրավիրվել… ցուցմունք տալու» արտահայտությունը պաշտոնական կեղծիք է, քանի որ ՀԿՔ ավագ քննիչ Գեւորգ Խաչիկյանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացված գրության մեջ բառացի նշված է՝ «Առաջարկվում է ներկայանալ… թիվ 90050116 քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար» (կից ներկայացվում է ծանուցման պատճենը եւ օրաթերթի պատասխանը): «Առաջարկվում է» եւ «Հրավիրվում է հարցաքննության» արտահայտությունները խիստ տարբեր են եւ իմաստային, եւ իրավաբանական առումներով: Եւ ամեն առաջարկ չէ, որ մենք պարտավոր ենք ընդունել:
ՀՀ ՊՆ-ն մանրամասնորեն անդրադառնալու է Ադրբեջանի ԶՈՒ-ի զորավարժություններին, որոնք մեկնարկելու են կիրակի օրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունիսի 19-24-ը կայանալիք Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններին:
Պատժամիջոցները ներառում են ԵՄ Ղրիմում արտադրված ցանկացած ապրանքների արտահանում, Ղրիմի տարածքում եվրոպական ցանկացած ներդրում, ներառյալ՝ անշարժ գույք ձեռքբերում, բիզնեսի ֆինանսավորում, ծառայությունների մատուցում: Եվրոպական նավերին արգելված է մուտք գործել Ղրիմի նավահանգիստներ՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների:
Հունիսի 16-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Մարգարիտա Հ.-ին, իսկ ժամը 16.10-ին՝ 1989 թ. ծնված Մելինե Հ.-ին:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան, նշանակվել է տնտեսական հարցերով թուրք-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, հայտնում է թուրքական Resmi Gazete թերթը:
«EuFoA-ն պատրասվում է այս միջադեպը ներկայացնել միջազգային բարձր հարթակներում և իրավապաշտպան կառույցներում՝ լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու և Ադրբեջանի հանցավոր ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով. ճիշտ այն ռեժիմի, ո րը թույլ է տալիս իրեն խախտել մարդու իրավունքները ու սահմանափակել հիմնարար ազատությունները այսպես հրապարակային ու այսքան ցինիզմով` այսպիսով ծաղր ու ծանակի ենթարկելով նաև Եվրոպական Միությունն ու վերջիններիս սկզբունքներն առհասարակ»:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Դեվիս կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդրա Վաքրուն: Հուշագրի համաձայն, ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը յուրաքանչյուր տարի կհյուրընկալի Հարվարդի համալսարանի 3-4 ուսանողների, որոնք իրենց պրակտիկայի շրջանակում կիրականացնեն Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ հերազոտություններ:
Մենք՝ 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը զգալի hետընթաց է նախկին ընտրական օրենսգրքից ժողովրդի կամքի ազատ ձևավորման և արտահայտման, հավասար ընտրական իրավունքի ապահովման և արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև ընտրական գործընթացի թափանցիկության և հանրային վերահսկողության արդյունավետության առումով:
Հունիսի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ աղետների բժշկության կենտրոնում, Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչություններում:
«Մենք մեր շահերը լավ գիտենք, Ռուսաստանն էլ իր շահերը լավ գիտի, և մենք պետք է միշտ հստակ գիտակցենք՝ որտեղ է այն եզրը, որտեղ դրանք հատվում են: Այն մարդիկ, որոնք ավելի մեծ սպասելիքներ ունեին Ռուսաստանից, ու դրանք չարդարացան, նրանք չպետք է մտնեն մեկ այլ ծայրահեղության մեջ ու Ռուսաստանին մեզ թշնամի դարձնեն»:
2 մարդ է մահացել Թեհրանի գործարանում գազի պայթյունի հետևանքով, հայտնում է Trend-ը:
2016 թվականի հունիսի 18-ից Երևան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածի թևում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջան այցի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Եվրամիությունում նոր ավտոմեքենաների վաճառքները 2016 թվականի մայիսին աճել են 16 տոկոսով. աճը շարունակվում է արդեն 33 ամիս անընդմեջ: Հունվար-մայիս ամիսների ընթացքում գրանցված նոր ավտոմեքենաների թիվը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 9,9 տոկոսով: