Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը դրական է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը, բացասական՝ 36 տոկոսը, չի պատասխանել 18 տոկոսը: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գտնվելու օգտին հանդես է գալիս 41 տոկոսը, դեմ՝ 40 տոկոսը, դժվարացել է պատասխանել 18 տոկոսը:
Հարձակվող Գյասի Զարդեն կրկնապատկեց խաղի հաշիվը 65-րդ րոպեին, որից հետո պատասխան գոլի հեղինակ դարձավ էկվադորցիների կիսապաշտպան Միքայել Արոյոն:
Ռոբերտ Քոչարյանը չի շտապում հրապարակային աջակցել իր իշխանության օրոք արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցությանը: Այսօր նախատեսված է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որին Քոչարյանը չի մասնակցի, քանի որ արտերկրում է՝ Աթենքում:
«Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձևով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի տարածած հայտարարության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է Armlur.am կայքով տարածվող տեղեկությունը, թե Ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի իրագործման մասին պայմանավորվածությունների արդյունքները և կվերականգնեն բանակցությունները՝ բազմակողմ խաղաղ համաձայնագրի շուրջ»,- նշել է նա:
Հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին քաղաքացի Մ. Մ.-ի կողմից բերված հանձնուքում եղած ջեմով կոնֆետների միջից հայտնաբերել են երեք սպիտակ դեղահաբեր` 3 գրամ ընդհանուր քաշով:
«Պահանջում եմ՝ հատուկ քննչական ծառայությունը լուրջ քննության ենթարկի այս պատմությունը, որովհետև կան կոնկրետ փաստեր…
Տնտեսագետի խոսքով՝ սակագնի իջեցումը տնտեսությանը կտա մոտ 8 մլրդ դրամի տնտեսում
ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետական դումայի ընտրությունները սեպտեմբերի 18-ին նշանակելու մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հունիսի 16-ին մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն:
Վատիկանը մի քանի միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի արևելքում բռնություններից տուժածներին օգնելուն նպատակով: Այս մասին Զապորոժիեում պատմել է Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը երեկ լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ այս տարվա աշնանը ԵՄ-ը կարող է մանդատ տալ Ադրբեջանին՝ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
Armlur.am-ի փոխանցմամբ՝ այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել:
Ռուսական «Գազպրոմ» և Ադրբեջանի պետական SOCAR ընկերությունը քննարկել են գազի և հեղուկ ածխաջրածնի առևտրային օպերացիաների ընդլայնման հեռանկարները, գազամատակարարումների ավելացման հարցը, ասվում է «Գազպրոմի»՝ նախօրեին տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել հունիսի 15-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը, որը հավակնում էր Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու, նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է աջակցել Հիլարի Քլինթոնին, որն առաջատար է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Վարուժան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Հունիսի 17-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Անտառամուտ-Վահագնի ավտոճանապարհին առաջացել է նստվացք:
ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 4 հրշեջ-փրկարար:
Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է:
Դա առաջին Disneyland-ն է, որը բացվել է Չինաստանի մայրցամաքային մասում: ՉԺՀ-ում արդեն կա մեկ Disneyland զբոսայգի, որը գտնվում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում: Ընդամենը դա թվով վեցերորդ Disneyland-ն է Walt Disney ընկերության համար. բացի Հոնկոնգից, զբոսայգիներ են բացված ԱՄՆ-ում (Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա), Ֆրանսիայում (Փարիզ) եւ Ճապոնիայում (Տոկիո):
2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին C խմբում ընդգրկված աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան և Լեհաստանի ազգային հավքականը:
2016 թվականի մարտ-մայիսին վաճառվել է 132 000 iPhone 6S եւ iPhone 6S Plus՝ 63,2 հազար Samsung Galaxy S7-ի եւ S7 Edge-ի դիմաց:
Twitter միկրոբլոգների սոցցանցում այժմ հաղորդումներին կարելի է ավելացնել Periscope-ից հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում է Mashable-ը:
Ֆրանսիայում շարունակում է ընթանալ Եվրոպայի առաջնությունը: Ֆուտբոլասերների համար այս տոնական օրերին AdMe.ru-ն առաջարակում է հիշել ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ ֆուտբոլիստներին, ովքեր կարող են մրցել հոլիվուդյան աստղերի հետ: Ֆուտբոլասերները կփաստեն, որ լավ ֆուտբոլիստ դառնալու համար դերասանական տաղանդ ևս անհրաժեշտ է:
«Գանձն առաջին տեղն է գրավում Դանիայում վիկինգների ժամանակաշրջանի խոշորագույն ոսկե գտածոների ցուցակում եւ կշռում է 900 գրամ: Արծաթե ապարանջանի հետ մեկտեղ գանձը կշռում է գրեթե մեկ կիլոգրամ»,- ասված է մամուլի համար հաղորդագրության մեջ:
Համալիրը ներառում է 31 շենք, որոնք բաղկացած են 3600-ից ավելի բնակելի հարկաբաժիններից, որոնցում կլինեն երաժշտական գործիքներ ու տեսախաղեր: Ավանի տարածքում մարզիկներին կտրամադրվեն կոսմետոլոգների եւ հոգեբանների ծառայություններ, համալիրում տեղավորվել են նաեւ բազմադավան կրոնական կենտրոնը, լողավազաններ եւ թենիսի խաղահրապարակներ:
«Արդյունքները վկայում են, որ չափազանց տաք ըմպելիքների գործածումը կերակրափողի քացկեղի հավանական պատճառ է, եւ հենց ջերմաստիճանը, այլ ոչ թե ըմպելիքներն են, ինչպես երեւում Է, կրում պատասխանատվությունը քաղցկեղի զարգացման համար»,- ասել է Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության տնօրեն Քրիստոֆեր Ուայլդը: