«Այդ տեղն ունեցողները կհատկացնե՞ն իրենց այդ տեղը, թե՞ չէ, դա արդեն իրենց որոշելիքը չէ». ՀՀԿ-ական պատգամավորների պատասխանը՝ Օսկանյանին

Ինչպես հայտնի է, այսօր տեղի է ունեցել պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» կուսակցության առաջին համագումարը, որտեղ կուսակցության նորընտիր նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե իրենք իշխանությունը վերցնելու հայտ են ներկայացնում:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաջողություն մաղթեց Վ. Օսկանյանին և նրա կուսակցությանն այդ գործում: «Իշխանութունը չեն վերցնում, ընտրություններով կարողանում են համախմբում իրականացնել և գալ իշխանության: Եթե կկարողանան, հաջողություն նրանց»,- նշեց Վ. Բաղդասարյանը՝ չցանկանալով իր կարծիքն ասել՝ կկարողանա՞ն արդյոք, թե՞ ոչ:

Մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ առաջիկա խորհրդարանում ինքը չի տեսնում Վ. Օսկանյանի կուսակցությանը:

«Թե ո՞ւմ տեղն են իրենք ցանկանում զբաղեցնել, իրենք պետք է որոշեն, իսկ այդ տեղն ունեցողները կհատկացնե՞ն իրենց, թե՞ չեն հատկացնի, դա արդեն իրենց որոշելիքը չէ»,- նշեց Գ. Մելիքյանը:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե՝ ինչո՞ւ չեք տեսնում նրանց առաջիկա խորհրդարանում, Գ. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Չեմ տեսնում, որ նրանք լուրջ գաղափարախոսություն են ներկայացնում, որ կարող է՝ ժողովուրդը գնա իրենց հետևից»:

Տեսանյութեր

Լրահոս