Բելգիայի ոստիկանությունը հունիսի 15-ին բերվել է պատրաստականության բարձր վիճակի երկրում ահաբեկչությունների նոր շարքի նախապատրաստության լուրերի պատճառով: Այս մասին gazeta.ru-ին հայտնել են Բրյուսելի Ռազմավարական հետազոտությունների և անվտանգության կենտրոնից:
Պատահական չէ, որ համանախագահները նշել են, որ համաձայնագրի վերջնական կարևորագույն փուլում ԼՂ պետք է դառնա բանակցային կողմ: Մի բան պարզ է, առանց Ղարաբաղի՝ անհնար է լուծել այս խնդիրը, որովհետև, եթե եռանախագահները խոսում են զինադադարի անժամկետ լինելու վերաբերյալ, ապա 94 թ. զինադադարի պայմանագիրը կնքել են նախևառաջ՝ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը»:
«Բարոյական օրենքներից խոսում են դրանից զուրկ մարդիկ, խոսում են արժանապատվության համակարգից, խոսում են համարձակ լինելուց: Լավագույն հնարավորություն ընձեռված եղել է իրենց այդ համարձակությունը ցույց տալու: Թաքցնելու բան չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ռուսաստանը պլանավորում է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել Ֆադեյ Չարչօղլյանին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Հիշեցնենք նաև, որ նույն քրեական գործի շրջանակներում Խաչիկ Կ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և վերջինս ավելի վաղ կալանավորվել էր:
Ուզբեկստանը կասեցրել է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների մուտքը հարևան Ղրղըզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Ուզբեկստանի պետական սահմանային ծառայությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի հետ:
Անկարայի քաղաքապետ Մելիխ Գեկչեկը հարցում է անցկացրել Թուրքիայի մայրաքաղաքի կանանց շրջանում, թե արդյոք հարկավոր է մետրոյում ունենալ կանանց և տղամարդկանց համար նախատեսված առանձին վագոններ:
«Մենք վերցնում ենք պարտքեր՝ առանց հիմնավորելու՝ ումից ինչ ենք վերցնում, և ոնց կարելի ստուգել այդ պարտքերը: Այն պետությունը, որ մենք ստեղծել ենք, դուք քանդում եք»:
Երթևեկության բարելավման և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով այսօրվանից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում ուժի մեջ են մտել երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այսօրվանից Ադրբեջանում ուժի մեջ կմտնի Միլի մեջլիսի (խորհրդարան) ընդունած համաներման մասին ակտը, որը առնչվելու է 10 հազար դատապարտյալի, որոնցից 3500-ը ազատ կարձակվի բանտերից:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ այս օրերին պատգամավորները սկզբունքային մտահոգություններ են ներկայացրել. «Այնպես չէ՝ առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո աշխատենք, մենք 90 միլիարդ դրամով ավելացնում ենք հարկային բեռը հարկ վճրողների վրա»: Հ. Բագրատյանը կարծում է՝ եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի, ապա լուրջ փոփոխություններ չեն կարող լինել:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին արդյունահանել է 3.161.700 տոննա հում նավթ:
Երբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան` վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելակվում է: Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաեւ հակառակ պրոցեսը. երբ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որեւէ հիմքի Նժդեհին կպցնել «ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու:
Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթը դարձյալ նամակ է ստացել «Ադրբեջան» հրատարակչության ղեկավարության կողմից, որտեղ նախազգուշացվում է թերթի թողարկման դադարեցման մասին, եթե վերջինս մինչև հունիսի 27-ը չմարի պարտքերը, գրում է Turan գործակալությունը:
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի ու Զաքիր Հասանովի հանդիպումը, հայտնում է APA գործակալությունը:
Bild-ին տված հարցազրույցում Ռայոլան ասել է. ««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շանս կյանքում մեկ անգամ է լինում և Միկին ցանկանում է օգտվել դրանից: Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարության ներկայացուցիչները խոստացել էին Միկիին, որ նա կարող է հեռանալ այս ամառ»:
Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Նիստի սկզբում նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այնուհետև կքննարկվեն հաջորդ նախագծերը:
Հարավային Օսիայի խորհրդարանը մոտ օրերս իր նիստերից մեկում կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
ՀՀԿ-ն վաղը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին աջակցելու մասին։ Լուրեր կան, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հույսը չէր կորցնում, որ ինքն է լինելու ՀՀԿ թեկնածուն, մինչեւ հոգու խորքը վիրավորվել է հարազատ ՀՀԿ-ից, որը որոշել է պաշտպանել ճակատի գիրը մի քանի անգամ փոխած Սամվել Բալասանյանին:
30-ամյա Նուր Մատինն առնվազն մեկ անգամ ամուսնուն ավտոմեքենայով տարել է գեյ-ակումբ եւ փորձել է նրան հետ պահել զանգվածային սպանություն կատարելուց:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ Աթենքի չվերթի օդանավում:
Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում: Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի եւ Արցախի իշխանություններին քննադատել էր եւ նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ:
Ամերիկայի գավաթում ավարտվեց խմբային փուլը: Այս փուլի վերջին խաղում Արգենտինան ջախջախեց Բոլիվիային 3:0 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին 1-ին խաղակեսում:
Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է մինչև 40 մարդու, որից 29-ը ոստիկաններ են:
Ամերիկայի գավաթում որոշվեց փլեյ-օֆֆի վերջին մասնակիցը, որը դարձավ Չիլիի հավաքականը: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կայացած խաղում չիլիացիները 4:2 հաշվով հաղթեցին Պանամայի թիմին: