Ոստիկանների հետ բախումներ՝ Փարիզում, տուժել են տասնյակ մարդիկ
Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է մինչև 40 մարդու, որից 29-ը ոստիկաններ են: Կալանավորվածների թիվը հասել է 58-ի: Ինչպես հաղորդվում է, բողոքի երթին մասնակցել է մոտ 75 հազար ցուցարար:
Փարիզի հարավում մի քանի հարյուր դիմակավորված ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ սկսել են նետել տարբեր առարկաներ, ինչից հետո նրանց դեմ ջրցան մեքենաներ են սկսել կիրառվել:
Արհմիությունները փորձում են հասնել այն բանին, որ կառավարությունը չեղյալ հայտարարի աշխատանքային օրենսդրությունը, ըստ որի՝ ավելի հեշտ է լինելու աշխատանքի ընդունել, ինչպես նաև աշխատանքից ազատել աշխատակիցներին:
Բախումները բռնկվել են այն ժամանակ, երբ Ֆրանսիան հյուրընկալում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որն արդեն մթագնվել է ֆուտբոլային երկրպագուների կռիվներով: