Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնել Աթենք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ Աթենքի չվերթի օդանավում: Փորձեցինք Քոչարյանի ուղեւորության մասին մանրամասներ իմանալ նրա գրասենյակի ղեկավարից՝ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գիշերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով՝ չմանրամասնեց, փոխանցեց՝ «մասնավոր» այցով: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առհասարակ Քոչարյանը շատ է ճամփորդում: Մոտ մեկ շաբաթ-10 օր Աթենքում մնալուց հետո էլ կվերադառնա Երեւան, բայց հունիսի 25-ին էլ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի հերթական նիստին»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930