Բաժիններ՝

«Մենք հաստատապես գնում ենք դեֆոլտի, որը կհայտարարվի մի քանի տարի հետո». Հրանտ Բագրատյան

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց և ընդունվեց ՀՀ նախագհի կողմից ներկայացրած ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 16-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված ՀՀ-ի Մ6 միջպետական ճանապարհ ֆինանսական պայմանագիրը վավերացելու հարցը:

Քվեարկությունից առաջ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ պետությունն անընդհատ պարտք է վերցնում, և «մենք հաստատապես գնում ենք դեֆոլտի, որը կհայտարարվի մի քանի տարի հետո». «Մենք վերցնում ենք պարտքեր՝ առանց հիմնավորելու՝ ումից ինչ ենք վերցնում, և ոնց կարելի ստուգել այդ պարտքերը: Այն պետությունը, որ մենք ստեղծել ենք, դուք քանդում եք»:

Նշենք, որ օրենքն ընդունվեց 78 կողմ, 15 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս