Սամվել Բաբայանին պատասխան են պատրաստում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում: Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի եւ Արցախի իշխանություններին քննադատել էր եւ նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ:

Բաբայանի կարծիքով՝ հայկական զինուժը անհրաժեշտ պաշտպանական համակարգերով ապահովված չէ, եւ հայկական երկու երկրների իշխանություններն առաջին հերթին հենց պաշտպանական համակարգերը զարգացնելու մասին պետք է մտածեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստվում է Սամվել Բաբայանին ապացուցել, որ հայկական զինուժի պաշտպանական համակարգի վիճակի եւ հնարավորությունների մասին նա, մեղմ ասած, իրազեկված չէ, եւ իր պատկերացումները հիմնված են իր պաշտոնավարման տարիների` 1995-1999 թվականների տվյալների վրա»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930