Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»

Դորտմունդցիների կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ այդպես բիզնես չեն անում:

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է հաջորդ տարի, բայց հայ կիսապաշտպանը մտադիր է հեռանալ Դորտմունդից այս ամառ:

Bild-ին տված հարցազրույցում Ռայոլան ասել է. ««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շանս կյանքում մեկ անգամ է լինում և Միկին ցանկանում է օգտվել դրանից: Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարության ներկայացուցիչները խոստացել էին Միկիին, որ նա կարող է հեռանալ այս ամառ:

Բայց հիմա, նրանք վախեցան սեփական երկրպագուներից և հանկարծ սկսեցին խոսել այն մասին, որ նա պետք է մնա ևս մեկ մրցաշրջան՝ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը: Դա վատ բիզնես է: Նրանք տալիս են Հումմելսին իրենց թշնամուն, բայց Միկիին չեն թույլատրում հեռանալ: Այդպես չի լինի»:

2015-16թթ. մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 31 խաղ, խփել է 11 գոլ և դարձել է 18 գոլային փոխանցման հեղինակ:

Մրցաշրջանի բոլոր խաղերում Մխիթարյանը դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս