ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիս 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել և հաստատվել է առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը:
«Մենք 2 շաբաթ է՝ արդեն չունենք Վանաձորի տարածքային կառույց, լուծարել ենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը` խոսելով ՔՊ Վանաձորի տարածքային արդեն նախկին կառույցի խորհրդի անդամների կողմից տարածված հայտարարության մասին, որում դժգոհություն հայտնվում կուսակցության վարչության գործելաոճի և անդամակցությունը դադարեցնելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆաբրիկայի հանքաքարի ջարդման արտադրամասում իր աշխատանքային պարտականությունները կատարող, նույն ընկերության ջարդման արտադրամասի ջարդող, Ախթալա քաղաքի բնակիչ Վազգեն Շալաղոյանն ընկել է թիվ 2 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»,- ասել է նա:
«Չէի ցանկանա, որ որևէ քաղաքական գործիչ նման հայտարարություն անի, որովհետև նման հայտարարություն անողը պետք է տա դրա հիմնավորումները. նման տեղեկություն չկա, կարծում եմ՝ մեր ռազմական բյուջեն մենք օրինական ճանապարհով ենք ապահովում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 10-ին ընդունեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ICRANet) պատվիրակությանը՝ կազմակերպության տնօրեն Ռենե Ռուֆինիի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կազմակերպության հիմնադիր երկրն երի՝ Իտալիայի և Բրազիլիայի դեսպանները:
ՔՊ կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամների հայտարարությունը կուսակցության վարչության գործելաոճի և անդամակցությունը դադարեցնելու մասին:
58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ. մանրամասնում է քննիչը:
Արա Բուդաղյանը հենց նոր ազատ արձակվեց Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Դատախազությունն այսօր առավոտյան էր հայտարարել, որ հանցակազմի բացակայության հիմքով վերացնում է նրա կալանքը, բայց մոտ 8 ժամ Արա Բուդաղյանը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ սպասելով դատախազության որոշմանը։
31-ամյա տղամարդը ձերբակալվել էր Սքարբեքում՝ Բելգիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում: Ոստիկանությունը հայտնել է միայն նրա անունը՝ Ալի:
«Մենք փորձելու ենք, որ իմ կամ իմ ենթակաների աշխատասենյակից դուրս գալու ժամանակ դուք լինեք բավարարված: Բավարարված՝ չի նշանակում, որ ձեր ցանկությունն իրականություն է դարձել: Շատ դեպքերում կարող է բավարարված լինեք, որ ինչ-որ բան սովորեցիք»,- ասաց նա:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը պատգամավորների նկատմամբ հարուցված 117 դատական գործ է ուղարկել երկրի դատախազություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը փոխելիս (oտարելիս) ի պահ հանձնված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի պահպանման ժամկետը վեց ամիս է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 15-ին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի « Grand Chess Tour» մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը:
2016թ. հունիսի 1-ի որոշմամբ Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը և որոշումն ուղարկվել է դատախազին:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, կներկայացնի եզդիների ցեղասպանության զոհերի շահերը, որոնք տուժել են ԴԱԻՇ-ի գործողություններից, գրում է ET Online.com-ը:
Սիրիայի Հալեպ քաղաքում հրասանդի պայթյունի հետևանքով հունիսի 10-ին զոհվել է սիրիահայ համայնքի նվիրյալ Ռաֆֆի Պչաքճյան: Այս մասին տեղեկացնում են Հալեպի «Գանձասար» պարբերականից:
APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի հիդրոօթերևութաբանության ազգային գործակալությանը, հայտնում է, որ Մեծ Կովկասի Գուբա-Խաչմազ շրջանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է 10-12 սմ-ով, իսկ Փոքր Կովկասի գետերում՝ 10-20 սմ-ով, Լենքորանի ու Աստարայի շրջանում՝ 25-35 սմ-ով:
«Եթե Լեռնային Ղարավաղի հակամարտության սկզբնապատճառը չլուծվի, չկասեցվի Ադրբեջանի դեմ ագրեսիան ու Հայաստանի զորքերը դուրս չբերվեն մեր երկրի տարածքից, ապա ոչ ոք չի կարող ոչ մի երաշխիք տալ»:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը չի ճանաչում իրեն առեւանգելու եւ ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալված երկու անձանց. «Համենայնդեպս անուններն ինձ ոչինչ չեն ասում»:
Հարավային Ամերիկայի Գավաթի խաղարկության շրջանակներում գրանցվել է առաջին անակնկալը: C խմբի 2-րդ տուրում տեղի ունեցած Ուրուգվայ-Վենեսուելա խաղում ուրուգվայցիները կրեցին երկրորդ պարտությունը և դուրս մնացին հետագա պայքարից:
Դպրոցականների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայում բախվել է բեռնատարի: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 3 երեխա, ևս 7-ն ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Hurriyet թերթի ինտերնետ վարկածը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ապակայունացնել Եվրասիայի կեսը:
Երկրապահը դարձյալ առաջնագծում է. Մանրամասները՝ ԵԿՄ տեսանյութում:
Հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին Վայոց ձորում և Սյունիքում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է հունիսի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպման փաստը:
«Կարծում եմ՝ իշխանության դիրքից է կախված՝ որ իշխանությունն ինչ կերպ ու ինչ չափով է փորձում ճնշումներ գործադրել»,- Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված բաց նամակի մասին ասում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: