Բաժիններ՝

«Մենամարտը Քոնար Մաքգրեգորի հետ հնարավոր է». Ֆլոյդ Մեյվեյզեր

Սպասվում է, որ մենամարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով:

«Մենամարտը Քոնարի հետ հնարավոր է: Նա ուղղությունը պահել է դեպի ինձ: Շշուկները, որոնց մասին դուք լսել եք, սկսվել են ինձանից, և դրանք կարող են շշուկներ չլինել, այնպես որ, խաչեք ձեր մատները: Դա կարող է լինել մենամարտ բռնցքամարտիկի և խառը մենամարտերի ներկայացուցչի միջև: Դուք գիտեք իմ թվերը: Ամեն անգամ, երբ ես մենամարտում եմ, իմ եկամուտը շատ բարձր է. 100 մլն դոլար և ավելի»,- Մեյվեյզերի խոսքերն է մեջբերում Washington Post-ը:

Մեյվեյզերը 2015թ. սեպտեմբերին անցկացրեց իր կարիերայի վերջին մենամարտը, որում հաղթեց Անդրե Բերտոյին և պաշտպանեց WBC և WBA (Super) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Դրանից հետո 39-ամյա բռնցքամարտիկը, որ հաղթել էր իր անցկացրած բոլոր 49 մարտերում, հայտարարեց, որ ավարտում է կարիերան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս