Բաժիններ՝

«Հաղթանակ» զբոսայգու մոտ վթար է տեղի ունեցել

Մայիսի 11-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում, ավտոմեքենան հարվածել է էլ.սյանը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E350» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, հրաժարվել է բուժօգությունից:

Վառելիքի արտահոսք չկա, ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս