Մթերքներ, որոնք կօգնեն կանխարգելել բորբոքումներն ու քաղցկեղը
Ժամանակակից աշխարհում հաճախ լսում ենք, որ քաղցկեղն անբուժելի հիվանդություն է, և, որ դրա դեմ դեղամիջոցներ ստեղծելու համար երկարատև հետազոտություններ ու տարիներ են անհրաժեշտ: Իսկապես, քաղցկեղը 21-րդ դարի հիվանդությունն է, որը, ցավոք սրտի, դեռևս բուժում չունի: Սակայն, ինչպես հաճախ կարելի է լսել, ավելի լավ է կանխարգելել, քան՝ բուժել:
Healthyfoodteam կայքն առաջարկում է մի քանի մթերքներ, որոնք կօգնեն կանխարգելել տարատեսակ բորբոքումներն ու քաղցկեղը:
1. Չիայի սերմեր
Չիայի սերմերը հայտնի են «հրաշք սերմեր» անվամբ, քանի որ ունեն մի շարք օգտակար հատկանիշներ: Դրանք ամրացնում են ոսկորներն ու իմունային համակարգը: Չիայի սերմերը հարուստ են հակաօքսիդանտներով և պարունակում են 7 անգամ ավելի շատ վիտամիններ, քանի նարինջը: Այս սերմերը կարող են հալեցնել որովայնի համառ ճարպերը:
2. Կտավատի սերմեր
Կտավատի սերմերը հանգստացնում և կանխարգելում են ցիկլի դադարի նախանշաններն ու 2-րդ տիպի շաքարային դիաբետի վատ ազդեցությունը: Բացի այդ, կտավատի սերմերը չափազանց օգտակար են նաև աղիների համար: Այս սերմերը նվազեցնում են խոլեստերինի մակարդակն ու լավացնում են սրտի աշխատանքը:
3. Կոճապղեղ և քրքում
Քրքումն անսպառ սննդարար հատկանիշներ ունի: Այն կարող է պայքարել տարատեսակ բորբոքումների դեմ, արագացնել վնասվածքների վերականգնումը, կանխարգելել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Կոճապղպեղը նույնպես հզոր հակաբորբոքային միջոց է և լավացնում է մարսողությունը: Ի հավելումն, այն ի վիճակի է նաև սպանել քաղցկեղային բջիջները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը