Բաժիններ՝

Պանամական օֆշորի հայկական համեստությունը

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից օրերս հրապարակված տվյալների բազայում կարելի է գտնել գտնել 37 անձի անուն (տնօրեններ, բաժնետերեր, շահառուներ), որոնցից 4-ը կրկնվում են։

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Լատվիայի օֆշորային ներկայությունը ICIJ-ի բազայում 80 անգամ գերազանցում է Հայաստանին (2941 սուբյեկտ, 162 անձ)։ Ճիշտ է, Լատվիայի ՀՆԱ-ն մոտ 3 անգամ ավելի մեծ է Հայաստանի ՀՆԱ-ից, սակայն բնակչության թվով այս երկիրը զիջում է Հայաստանին (մոտ 2 միլիոն): Ընդհանուր առմամբ, օֆշորային այս բազայում գրանցված է նախկին ԽՍՀՄ 15 երկրների փոխկապակցված 23967 սուբյեկտ և անձ։ Հայաստանի մասնակցությունը դրանում կազմում է 0.15%։ ICIJ-ի բազայում Հայաստանից ավելի քիչ մասնակիցներ ունեն միայն Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։

Պանամական թղթերում Հայաստանի համեստ մասնակցությունը կարելի է 2 ձևով բացատրել։ Կա՛մ հայաստանյան «կորեյկոները» նախապատվությունը տալիս են ոչ թե պանամական, այլ ուրիշ օֆշորային գոտիներին, կա՛մ էլ այնքան են հմտացել օֆշորային սխեմաներում, որ կարողանում են հայկական որև հետք չթողնել։ Կա՛մ երկուսը միասին (ինչն ավելի հավանական է)։

Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս