Հորն ասել ենք, որ վիրավորվել է՝ գալիս է. զոհված զինծառայողը Գանձակ գյուղից էր. news.am

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 11-ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած զինծառայող 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր: NEWS.am-ի հետ զրույցում Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը նշեց, որ Արմենը տան փոքր երեխան էր, ունի երեք քույր: Արմենի հայրը Ռուսաստանի Դաշնությունում է, ասել են, որ տղան վիրավորվել է՝ գալիս է:

«Շատ լավ տղա էր, դպրոցն ավարտելուց հետո միանգամից զորակոչվել է: Նաեւ երաժշտական կրթություն ուներ, Գավառի երաժշտական քոլեջն էր ավարտել, Արեւելյան մարզաձեւ էլ էր պարապել: Հորն ասել ենք, որ վիրավորվել է, արդեն ճանապարհին է, գալիս է»,-ասաց նա:

armen martirosyan.jpg1

Մանրամասներն՝ այստեղ

 

Տեսանյութեր

Լրահոս