2 տարի առաջ «Բենֆիկան» ձեռք է բերել Ռենատու Սանշեշին ֆուտբոլային 25 գնդակով
Հնարավոր է, սա ամենաշահավետ գործարքն է պատմության մեջ:
«Բենֆիկան» 2014թ. Սանշեշի դիտման վրա ծախսել է 15 րոպե: Ֆուտբոլիստին անմիջապես առաջարկվել է տեղ ակումբի ակադեմիայում, իսկ «Ագիաշ Մուսգեյրա» թիմի հետ, որտեղ հանդես էր գալիս Սանշեշը, հաջողվել է պայմանավորվել տրանսֆերի մասին ֆուտբոլային 25 գնդակով:
«Բավարիան» երեկ հայտարարել է 35 մլն եվրոյով ֆուտբոլիստի ձեռքբերման մասին:
Վերջին 2 տարիներին «Բենֆիկան» վաճառել է իր ակադեմիայի սաներից 5 ֆուտբոլիստների` 97.75 մլն եվրոյով: Եվս 45 մլն լիսաբոնցիները կարող են ստանալ՝ որպես բոնուս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը