Դավիթ Տոնոյանը նշել է, որ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից:
Երևանի և Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության և նպատակաուղղված ձևով նույն ճանապարհներն են անցնում։
«Շատ ծանր էր, մենք դա հասկանում էինք, բայց ի վերջո առաջ անցանք: Գոհ եմ նրանից, թե ինչպես տրվեցին խաղին ֆուտբոլիստները, նրանք արժանի էին դրան»:
«Մենք հպարտ ենք Հայաստանում՝ հայ հանդիսատեսին ներկայացնելու սկանդինավյան ժամանակակից երաժշտությունը, և ոչ միայն՝ սկանդինավյան, այլև՝ եվրոպական: Հայկական «Սպեղանի» երգչախմբի հետ միասին մենք կներկայացնենք նաև մեծագույն կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը»:
Հեղինակ Նորեկ Գասպարյան , Ռեժիսոր Հրայր Ավետիսյան
«Ադրբեջանի կողմից ռուսական պլանի դեմ չարտահայտվելը հասկանալի է. այդ պլանով, ըստ էության, նախատեսվում է որոշ տարածքների վերադարձ` առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման և անվտանգության լուրջ երաշխիքների. ռուս խաղաղապահների տեղակայումն անվտանգության երաշխիք չէ, այլ ընդհակառակը` լրացուցիչ սպառնալիք»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը չի կալանավորվի: Վերաքննիչ դատարանը մերժել է գործով վերահսկողություն իրականացնող դատախազի բողոքը:
Լյուքսեմբուրգի եվրոպական գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ խիստ օրենսդրությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները:
Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին անկայուն եղանակային պայմանները շարունակվելու են: Վաղը երեկոյան ժամերին մեր տարածաշրջանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, որը Հայաստանում կմնա մինչև մայիսի 10-ը ներառյալ:
Այսօր երեկոյան կկայանան Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:
Բժիշկներն անհապաղ նշանակել են քիմիաթերապիա, այնուհետև` վիրահատություն: Քիմիաթերապիայի 1 կուրսը ստանալու համար անհրաժեշտ է նախնական 330 000 դրամ: Ես 18 տարեկան եմ, աշխատում եմ սուպերմարկետում, այդ աշխատավարձով հազիվ հասցնում եմ տան վարձը տալ և սնունդ ապահովել:
Քաղաքացի Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ոմն Կարենն ու Մհերը 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մ հեռավորության վրա՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել չառաջադրել իր թեկնածությունն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնում, որի արտահերթ համագումարը նախատեսված է մայիսի 22-ին:
ՀՀ Կենտրոնական բանկի ս.թ. մայիսի 6-ին և 10-ին ՀՀ ԿԲ «Դրամագետ» վաճառասրահը տեխնիկական պատճառներով չի աշխատելու:
Մայիսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է հեծանիվի անվադողին:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ Հ Հ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ընթացիկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ հերթական նամակներն ու տեղեկատվական նյութերն են ուղարկվել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին:
Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ անցկացրած պատասխան խաղի արդյունքները (0:1):
Ամերիկյան ծանր տեխնիկան, որը պետք է մասնակցի Noble Partner 2016 («Արժանի գործընկեր») վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին, արդեն գտնվում է Վրաստանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համակարգչային խանութից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Դեսպան Միլսը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունը լուծում է բազմաթիվ խնդիրներ:
Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար նոր ու լրացուցիչ հնարավորություն կդառնա Ռուսաստանի Հարավային Կովկասում ունեցած ազդեցությունը չեզոքացնելու, իսկ հաջորդող ճանաչումների միջոցով՝ Ադրբեջանին իր գործողություններում առավել հաշվետու, պատասխանատու, զուսպ դարձնելու համար` վերջինիս դուրս բերելով Ռուսաստանի ազդեցության տակից:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 11 տնից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գայանե Բ.-ին, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Անդրադառնալով Մոսկվայի հայտարարությանը, թե օրինագիծը չի համաձայնեցվել իրենց հետ, արդյո՞ք հայկական կողմը պարտավոր էր դա անել, Հ.Սահակյանը նշեց. «Ես ԱԺ անդամ եմ, Պետաիրավական հանձնաժողովի նախագահն եմ և խոսում եմ բացառապես մեր երկրի հայտարարությունների և մեր երկրի քայլերի մասին: Մենք մեր քայլերն ասում ենք, իսկ թե պարտավո՞ր ենք համաձայնեցնել, թե՞ ոչ, այդ հարցը թողնենք՝ որպես այդպիսին»:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ու նրա ռազմական խորհրդականները Սիրիայում կորուստներ են կրել, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Դա վարչապետի որոշումն է: Բարին էլ դա է»,- ասել է նա: