Այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել. Գոհար Պողոսյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների՝ պարզաբանում է ներկայացրել «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ:

«ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ Հ Հ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։ Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս