Բաժիններ՝

Մայիսի 6-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ ցիկլոնը, որն իր հետ կրկին բերելու է անկայուն եղանակային ռեժիմ. Գ. Սուրենյան. shamshyan.com

Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին անկայուն եղանակային պայմանները շարունակվելու են: Վաղը երեկոյան ժամերին մեր տարածաշրջանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, որը Հայաստանում կմնա մինչև մայիսի 10-ը ներառյալ:

Սակայն բոլոր օրերին էլ եղանակը անկայուն է լինելու օրվա երկրորդ կեսին, այսինքն՝ օրվա առաջին կեսին հիմնականում կլինի քիչ ամպամած և առանց տեղումների եղանակ, իսկ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-7-ին և 10-ին առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ պետք է սպասել նաև քամու ուժգնացման՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 6-7-ին կնվազի 3-4 աստիճանով: Եթե այսօր Երևանում սպասվում է +25…+26 աստիճան տաքություն, ապա արդեն մայիսի 6-ին ջերմաստիճանը չի գերազանցի +24, իսկ 7-ին՝ +22 աստիճանը և կմնա անփոփոխ միչև մայիսի 10-ը: Ինչ վերաբերվում է հանգստյան օրերին, ապա առավել անկայուն եղանակային պայմաններով աչքի կընկնեն Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիները:

Այսմասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031