Բաժիններ՝

Սիրիայում իրանցի զինվորականները կորուստներ են կրել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ու նրա ռազմական խորհրդականները Սիրիայում կորուստներ են կրել, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Մենք չունենք ոչ մի զինյալ և չկան հատուկ ստորաբաժանումներ Սիրիայի տարածքում: Մինչ այդ մենք Սիրիայի կառավարության խնդրանքով այնտեղ էինք ուղարկել ռազմական խորհրդատուների Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որոնք մասնագիտացած են ահաբեկչության դեմ պայքարում: Դրանք մեր ռազմական խորհրդականներն են, մեր մասնագետները, որոնք մասնագիտացած են հենց ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է նա Sputnik գործակալությանը տված հարցազրույցում:

«Նրանք բացառապես ռազմական խորհրդականներ են, սակայն անհրաժեշտության դեպքում գտնվել են ռազմական գործողությունների վայրերում ու նահատակվել»,- խոստովանել է նա:

Միևնույն ժամանակ, նա չի նշել, թե կոնկրետ քանի իրանցի մասնագետ է սպանվել Սիրիայում:

«Նրանց թիվը շատ չէ: Վիճակագրությունը, որը ներկայացնում են արևմտյան ԶԼՄ-ներում, ենթադրությունների մակարդակին է»,- ընդգծել է Աբդոլահիանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս