Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:
Մամուլի ազատության մասին զեկույց է հրապարակել նաեւ «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ»-ը, որն անդրադարձել է նաեւ Հայաստանին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:
Քաղցկեղն ինքնին շատ բարդ հիվանդություն է, և այն, ինչն արդիական կարող է լինել ինչ-որ տեսակի քաղցկեղի համար, անարդյունավետ կարող է դառնալ մյուս տարատեսակների համար: Հետևաբար՝ քաղցկեղածին բջիջները մշտապես գտնում են բարենպաստ եղանակներ՝ խուսափելու համար սպանվելուց, ոչնչանալուց: Բայց թելոմերազի ուսումնասիրությունները կարող են լինել կանխարգելիչ եղանակներից միայն մեկը՝ բուժելու համար այդ հիվանդությունը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր քաղաքական բնույթի հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ երգ նվիրելով Արցախին։
Գյումրիում ևս երկու ական է հայտնաբերվել: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր գտնված ականները պարզվում է ուսումնական են:
Մոտ ժամանակաշրջանում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում այս մասին է հայտարարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ճնշումը Ռուսաստանի նկատմամբ չպետք է թուլացնի ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված տեղեկություններին, թե Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջան՝ վերջերս ձեռք բերված համաձայնությունների համաձայն:
Մայիսի 4-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Շնող գյուղի բակիչ Գ. Պ.-ը (1960 թ. ծնված) ս.թ. մայիսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել: Վերջին անգամ քաղաքացի Պ.-ին տեսել են մայիսի 3-ին ժամը 20.00-ի սահմաններում՝ Շնող գյուղի մոտակայքում. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեմքի մաշկի վրա արևային, տարիքային բծերը հիմնականում ի հայտ են գալիս արևի տակ երկար ժամանակ մնալու արդյունքում: Սա կարող է վնասել մելանինը և հանգեցնել կարճաժամկետ կամ երկարաժամկետ գունափոխության:
Թ.Պողոսյանը նշեց, որ հանդիպումը փակ էր, և որևէ տեղեկություն չի կարող հաղորդել:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից առաջ խոսել է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղալու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները:
«Պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգն ավելի բարելավելու և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելու…
Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ 1994թ.-ի հրադադարի մասին պայմանագրի չեղարկման համար:
«Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը»:
Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զորքերի կուտակումների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն վերլուծություններ է կատարում, որոնք բանակի առջեւ դրված խնդիրներ շրջանակներում են
Երեկ տեղի ունեցած Analitik.am կայքի սեփականատեր Անի Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը:
Կալիֆորնիայի Օրինջ շրջանի բնակիչ և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի նախկին նախագահ Էրգուն Կիրլիկովալին իր ողջ կյանքի ընթացքում դոնկիխոտյան պայքար է մղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ի դժբախտություն իրեն՝ ինչքան շատ է նա ժխտում Ցեղասպանությունը, այնքան ավելի շատ է նպաստում դրա քարոզչությանը:
Թուրքիայից Հայաստան ապրանքաշրջանառությունը դադարեցնելն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով՝ գլոբալ առումով ցանկալի է, բայց թե տնտեսապես որքանո՞վ է նպատակահարմար՝ զուտ հաշվարկների հետ է կապված:
Համաձայն Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի վճռի՝ սնունդի գողությունը՝ քաղցը հագեցնելու նպատակով, այլևս այդ երկրում չի հանդիսանում հանցագործություն, գրում է Daily Mail-ը:
Գերմանիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրենքը, որը թույլ է տալիս հիվանդներին մարիխուանա ստանալ բժշկի դեղատոմսով: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա գարնանը, հայտնում է BBC-ն:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչման շարանի», ինչը միայն դրականորեն կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը Kəpəz TV-ին (Region TV) տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մերձճակատային գոտում լարվածությունը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «չեն վերադարձվել ադրբեջանական օկուպացված հողերը:
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել չեղարկել Թալիշի, Մատաղիսի և Մարտակերտ քաղաքի բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված ռազմական գործողությունների հետևանքով նրանց ունեցած դժվարություններով:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հնարավորություն կունենան դաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման ժամանակ:
«2008թ. շատ փոքրիկ վրացական բանակը կարողացավ ռուսական զորքերին գցել ծանր վիճակի մեջ, սակայն 2014թ. Ղրիմի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի զինված ուժերը զգալի փոփոխություններ են կրել:
«Պետությունը չի կարող մի երկրից մյուսը եկող ապրանքների վրա արգելք դնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
Հալեպում մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված իրավիճակը բացառապես ծանր է, սակայն Սիրիայի որոշ շրջաններում գնալով բարելավվում է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Յան Էգելանը: