«Կարծում եմ՝ «Ռեալը» չապացուցեց, որ ուժեղ է «Մանչեսթեր Սիթիից»». Մանուել Պելեգրինի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ անցկացրած պատասխան խաղի արդյունքները (0:1):
«Ես հիասթափված եմ, որովհետև իմ կարծիքով՝ խաղը հավասար ստացվեց, երկու թիմերն էլ շատ քիչ պահեր ունեցան:
Կարծում եմ՝ «Ռեալի» բախտը շատ բերեց գոլի հարցում. գնդակը փոխանցումից հետո մեր ֆուտբոլիստին դիպչելով՝ փոխեց ուղղությունը և հայտնվեց դարպասում:
Մենք այդքան էլ շատ պահեր չստեղծեցինք, խաղը չէր տարբերվում առաջինից, երկու թիմերն էլ աշխատում էին դաշտում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել հանդիպման ելքը: Կարծում եմ՝ «Ռեալը» չապացուցեց, որ ուժեղ է «Մանչեսթեր Սիթիից»:
Միշտ էլ տհաճ է փոխել պաշտպանին խաղի սկզբում, բայց մենք պաշտպանությունում պրոբլեմ չունեինք, մեր պրոբլեմը պահեր ստեղծելն էր: Դա նաև «Ռեալի» պրոբլեմն էր: Մրցակիցը նույնպես շատ պահեր չստեղծեց»,- ասել է Պելեգրինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



