«Հայաստանի տնտեսական, արդյունաբերական գիգանտներից մեկին փրկելու նախաձեռնություն է». Արծվիկ Մինասյանը՝ «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ»-ի վերաբերյալ նախագծի մասին

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագծին:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունը լուծում է բազմաթիվ խնդիրներ:

«Այս նախաձեռնությունը բազմաթիվ խնդիրներ է լուծում`ոչ միայն մրցակցային միջավայրի ստեղծման ուղղությամբ, որ չունենանք ցեմենտ արտադրող միայն մեկ խոշոր գործարան, այլ այն նաև տնտեսական ակտիվության վրա հստակ դրական ազդեցություն ունեցող նախաձեռնություն է, այն սոցիալական խնդիր լուծող նախաձեռնություն է և, ի վերջո, այն Հայաստանի տնտեսական, արդյունաբերական գիգանտներից մեկին փրկելու նախաձեռնություն է»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031