Բաժիններ՝

Խաղից առաջ. «Սևիլիա»-«Շախտյոր» Դ.

Այսօր երեկոյան կկայանան Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«Ռամոն Սանչես-Պիսխուան» մարզադաշտում կմրցեն իսպանական «Սևիլիան» և ուկրաինական Դոնեցկի «Շախտյորը»:

Առաջին խաղում թիմերն ավարտեցին խաղը մարտական 2:2 հաշվով:Այս հաշիվն առավելություն է տալիս իսպանական ակումբին: Սակայն ուկրաինական ակումբի ֆուտբոլիստներն ասուլիսում հայտնեցին, որ պայքարելու են մինչև վերջին վայրկյանը:

Իսպանական ակումբը խաղին է մոտենում ոչ ամբողջական կազմով: Խաղը բաց կթողնեն Կրոն-Դելին և Ռեեսը:

«Շախտյորի» ֆուտբոլիստներից խաղը բաց կթողնի Ասևեդոն:

Բուքմեյքերները խաղի ֆավորիտ են համարում «Սևիլիային»: Անդալուզյան ակումբի հաղթանակը գնահատվում է 1.67 գործակցով: Ուկրաինական ակումբի հաղթանակի գործակիցը 4.72 է, իսկ ոչ-ոքին՝ 4.08:

Այս խաղում հաղթելու դեպքում իսպանական թիմը կանցնի եզրափակիչ փուլ, և հնարավոր է՝ երրորդ անգամ անընդմեջ դառնա Եվրոպա լիգայի հաղթող:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս