Բաժիններ՝

Կառավարությունը մերժել է ԲՀԿ-ական պատգամավորների առաջարկը

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածով սահմանված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայումս գործող հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն:

Ըստ կառավարության եզրակացության՝ դեռևս 2011թ. մայիսի 26-ին ընդունված օրենքով, որպես լիցենզավորման պայման, հինգ որակավորված աուդիտոր աշխատակից ունենալու պահանջ սահմանելու դրույթը առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը, տարբեր ոլորտների հետ առնչվելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը և այլն: Այսինքն՝ փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը: Նշված է նաև, որ ֆինանսների նախարարությունը մշակել է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի վերահսկողության արդյունավետ համակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս