Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկային»
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ «Սպայկա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016թ. մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Որոշման նխագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Սպայկա» ՍՊ ընկերության հիմնական գործունեությունն է միջազգային բեռնափոխադրումների կազմակերպումը և թարմ միրգ/բանջարեղեն արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ և Եվրոպա: