Բաժիններ՝

«Մենք անպարտելի ենք, և հաղթանակը հաստատ մերն է լինելու». ԼՂՀ վարչապետ

Վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 3-ի երեկոյան Ստեփանակերտում դիմավորեց Արցախի պաշտպանության գործին միանալու նպատակով ժամանած հազարավոր կամավորների:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհակալություն չեմ ասում Արցախ ժամանելու համար, որովհետև հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է: Այն միասնությունը, որ այսօր մենք տեսնում ենք, ի զորու է ոչ միայն դիմակայելու վերջին օրերին հակառակորդի կողմից ձեռնարկած սադրանքին, այլև կարող է լուծել շատ այլ կենսական խնդիրներ:

kamavorner-e1459738786893 Liska-LXH

Եվ մեր պայքարում մենք միայնակ չենք, մեզ հետ է նաև Սփյուռքը: Այդ են վկայում հայկական տարբեր գաղթօջախներից ստացվող բազմաթիվ դիմումները, որոնցով մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին՝ ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական առումով:

Կարդացեք նաև

Արցախի կամավորների մի մասն արդեն մեկնել են առաջնագիծ, և ուրախ ենք, որ նրանց են միանում հազարավոր նոր կամավորներ՝ Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից: Այս կերպ վստահորեն կարող ենք հայտարարել, որ մենք անպարտելի ենք, և հաղթանակը հաստատ մերն է լինելու»:

ԼՂՀ կառավարության հաղորդագրություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս