Հովիկ Աբրահամյանը հերքել է իր որդու` Երևանի քաղաքապետ դառնալու ցանկության մասին խոսակցությունը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերքում է խոսակցությունները, թե իբր իր որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի: Լրագրողների հարցին ի պատասխան՝ վարչապետը նախ նկատեց, որ քաղաքապետ չեն դառնում, այլ ժողովուրդն է ընտրում քաղաքապետին: «Իմ որդին ու ես նման ցանկություն չունենք: Նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել, զբաղվեք գործով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ով Արտաշատի քաղաքապետն է, ցանկանում է զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031