
Ասեց՝ ուզում էի քրոջս տուն գնայի. 64-ամյա տղամարդը անհետ կորելուց մեկ օր առաջ էլ էր լքել ծերանոցը. news.am

«Նարեկ» ծերանոցի բնակիչ 64-ամյա Արեգ Սարգսյանը, որի դին նրա անհետանալուց 2 ամիս անց հոշոտված հայտնաբերվել է մարտի 4-ին, սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը:
«Երեւի գնացել, մի քիչ երկար է քայլել, սիրտը վատացել, ընկել է: Բացի այդ՝ երիտասարդ հասակում շիզոֆրենիա է ունեցել»,- ասաց տնօրենը:
Շողիկ Միքայելյանը նշեց, որ իրենք մինչեւ դեպքի պատահելը չեն իմացել, որ տղամարդը հոգեկան հիվանդություն ունի: Ծերանոցում գտնվելու 1 ու կես տարվա ընթացքում տղամարդն իրեն հանգիստ է պահել:
«Ոչ մի անգամ անկանոն բան չի արել, շատ համեստ, հանգիստ մարդ էր: Երբ զանգը հնչեցնում էին, գալիս էր ճաշարան, հետո գնում, մուտքի մոտ ծխում էր, պառկում էր»,- ասաց ծերանոցի տնօրենը:
Շողիկ Միքայելյանը պատմեց, որ անհետ կորելուց մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 29-ին նույնպես Արեգ Սիմոնյանը դուրս է եկել ծերանոցից, սակայն վերադարձել է:
«Ասեց՝ ուզում էի քրոջս տուն գնայի, կորցրել էի ճանապարհը: Հետո հետը զրուցեցի, համոզեցի, որ էլ նման բան չանի, ասեց՝ էլ չի լինի: Բայց առավոտյան տեսանք՝ էլի գնացել է»,- պատմեց նա:
Մանրամասներն` այստեղ