
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Թուրքիայի համար. Դավութօղլու

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Թուրքիայի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեն Դավութօղլուն Թեհրանում Իրանի փոխնախագահ Իսխակ Ջահանգիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է TRT Haber-ը:
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան միշտ աջակցել է Իրանին պատժամիջոցների շրջանում:
«Չնայած Իրանի ու Թուրքիայի միջև մի շարք տարաձայնություններին, մեր ժողովուրդներին շատ բան է կապում»,- հայտարարել է Դավութօղլուն:
«Իրանը Թուրքիայի դարպասներն է դեպի Ասիա, Թուրքիան՝ Իրանի դարպասները՝ Եվրոպա»,- հայտարարել է Էրդողանը: