Գյումրիում մանկահասակ երեխայի բուժման համար ծնողներն աջակցություն են խնդրում
Մանկահասակ Ֆելիքս Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի: Ֆինանսական սղության պատճառով նրա բուժումը երակարաձգվում է: 2 ու կես տարեկան երեխան ի ծնե ԴՑԲ-ով հիվանդ է: Հայրը` 30-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ասում է, որ երեխան հասկանում է ամեն ինչ, ուզում է խաղալ, քայլել, բայց չի կարող, ի վիճակի չէ:
Վերկանգնողական կենտրոնում տեղեկացրել են, որ երեխայի բուժումը, ֆիզիոթերապիան իրականացվելու է անընդմեջ` մեկ ամիս բուժում, մեկ ամիս ընդհատում սկզբունքով: Յուրաքանչյուր մեկ ամսվա բուժման համար, որպես պետական գումար, նշվում է 150 000 դրամը: Միայն երեխայի բուժման ծախսը տարեկան կազմում է 900 հազար դրամ: Պետությունը այս ու նման երեխաներին տարվա մեջ աջակցում է միայն 2 անգամ` յուրաքանչյուր անգամ 15 օր. 30 օրվա բուժումը կատարվում է պետության կողմից` անվճար հիմունքներով: Մյուս ամիսների բուժման ծախսերը ծնողն է ստիպված հոգալու: Ավետիսյանների ընտանիքը ստիպված է 5 ամսվա բուժօգնության համար վճարել 750 000 դրամ:
Շատ չնչին է նաեւ ԴՑԲ հիվանդ երեխային պետության կողմից հատկացված ամենամսյա կենսաթոշակի գումարի չափը` 21 500 դրամ: Սա, ի դեպ, այն դեպքում, երբ Ավետիսյանները երեխային ստիպված են տնից դուրս հանել, տեղաշարժել եւ տեղափոխել տաքսու միջոցով, որը ֆինանս է պահանջում:
Ֆելիքսի 30-ամյա հայրն ասում է, որ հարեւան տաքսու վարորդին արդեն 40 000 դրամ գումար է պարտք, Ֆելիքսին եւ Ֆելիսքի քրոջը` 4-ամյա Դոնարային ատամնաբուժարան եւ վերականգնողական կենտրոն ուղեկցելու պատճառով է գոյացել պարտքը:
Ավետիսյանների գազամատակարարումն անջատվել էր հենց իմ այցելության օրը` կրկին պարտքի պատճառով. Ընտանիքի հոր խոսքով` գազի պարտքը կազմել է 20 000 դրամ, եւ տեսուչն անջատել է այն: Իսկ էլեկտրաէներգիայի պարտքը ընտանիքը փակել է հարեւանի օգնությամբ:
Ավետիսյաններն ապրում են Գյումրու Մուշ-2/2 թաղամասում` վարձու բնակարանում: Ամենամսյա վարձը, Արտյոմի խոսքով, կազմում է 30 հազար դրամ:
Ընտանիքը պետությունից ստանում է 21 հազար 500 դրամ` որպես հաշմանդամ երեխայի թոշակ եւ 28 000 դրամ` ընտանեկան նպաստ: Արտյոմի աշխատավարձն ամեն ամիս կազմում է 55 000 դրամ. նա բանվոր է աշխատում «Գյումրի» բժշկական կենտրոնում:
Ընտանիքը մոտ մեկ, մեկ ու կես տարի առաջ ֆինանական օգնություն է խնդրել եւ Գյումրու քաղաքապետից, եւ Շիրակի մարզպետից. կառույցների ղեկվարներն օգնել են հնարավորինս, սակայն երեխայի ընդհանուր բուժման ծախսերը միայն այս գումարներով հնարավոր չի եղել լուծել:
Երիտասարդ ամուսինները բարի, աջակից մարդկանց խնդրում են ֆինանսապես օգնել երեխային բուժումը պատշաճ կազմակերպելու նպաակով:
«Արարատ» բանկում բացված են այս հաշվեհամարները`
1510026964910100 ՀՀ դրամ
1510026964910101 ԱՄՆ դոլար
1510026964910158 ռուբլի
Հեռախոսահամար` +374 98 320904