
Կոալիցիան ԴԱԻՇ-ի դիրքերին 14 ավիահարված է հասցրել

Բազմազգ կոալիցիան վերջին օրերին 14 ավիահարված է հասցրել Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Ոչնչացվել են մարտական ստորաբաժանումներ, կրակային կետեր, զինյալների տեխնիկան, վնասվել են նավթատարներ:
«Սիրիայում իրականացվել է 6 ավիահարված գրոհիչ ինքնաթիռների ու կործանիչների օգնությամբ»,- հայտնել են Պենտագոնից:
Մասնավորապես, 4 հարված հասվել է Խասակա քաղաքի շրջանում, ինչի արդյունքում խոցվել է ԴԱԻՇ-ի տակտիկական ստորաբաժանումը, կրակային դիրքը, զինյալների տրանսպորտը, վնասվել է թունելների ցանցը:
Դեր Զոր քաղաքի մերձակայքում ավիացիան հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի նավթատարներին:
Իրաքի տարածքում կոալիցիան իրակարացրել է 8 ավիահարված, որոնք համաձայնեցվել են Իրաքի կառավարության հետ:
Օպերացիան անցկացվել է Բեյջի, Ֆալուջա, Կիսիկ, Մոսուլ, Սինջար ու Սուլթան Աբդալլա բնակելի կետերում: