Բաժիններ՝

ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին կասեցնել Դոնբասում ընթացող մարտերը

Ռուսաստանը պետք է ազդի Դոնբասի աշխարհազորայինների վրա, որպեսզի հասնի ռազմական գործողությունների դադարեցման: Այդ մասին Reuters-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը:

«Վերջին մի քանի շաբաթներին մենք տեսնում ենք հարձակումների թվի աճ սահմանազատող գծի երկայնքով»,- հայտարարել է դիվանագետը:
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ունի «ճնշման մեծ լծակներ» վերջիններիս վրա:

«Եթե ռուսները ցանկանան դադարեցնել բռնությունը, նրանք, իհարկե, կկարողանան դա անել, ու նրանք, իրականում, դա պետք է անեն»,- հավելել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը:

Միաժամանակ, Բլինկենն ընդգծել է, որ այլընտրանք Մինսկի համաձայնագրերին գոյություն չունի, ու դրանց իրականացումը բոլոր կողմերի, ներառյալ՝ Ռուսաստանի, շահերից է բխում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս